Մարմնամարզության Հայաստանի հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարից ու չի մեկնի Թուրքիա

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը, որը մեկնարկում է մարտի 10-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում, հաղորդում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։ Ստեղծված իրավիճակի պատճառով ազգային հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարում անցկացվող ուսումնամարզական հավաքից, ինչի հետևանքով թիմը չի մասնակցի մրցաշարի երրորդ փուլին։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը բաց էր թողել նաև Աշխարհի գավաթի … Read more

Իրանում պատերազմը կավարտվի «շատ շուտով». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում պատերազմը կարող է ավարտվել ավելի արագ, քան նախկինում էր նախատեսված, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Կարծում եմ՝ պատերազմը գրեթե ավարտվել է։ Նրանք չունեն նավատորմ, չունեն կապի միջոցներ, չունեն ռազմաօդային ուժեր»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը CBS News-ի հետ հեռախոսազրույցում։ Նա նաև հավելել է, թե ԱՄՆ-ն ու Իսրայելը … Read more

NYMEX․ Ոսկու գինը նվազել է 1.06%-ով և կազմել 5091.50 դոլար

NYMEX բորսայի մարտի 9-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.Ոսկու գինը նվազել է 1.06%-ով և կազմել 5091.50 դոլար, արծաթի գինն աճել է 0.25%-ով և կազմել 84.03 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.09%-ով և կազմել 2175.30 դոլար:Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile … Read more

Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 10-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 10-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 376 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 379 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 436 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 440 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,73 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,82 դրամ փոխարժեքով։

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Քաղաքականություն 09.03.2026 | 23:38 Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը գործնական, անկեղծ և կառուցողական հեռախոսազրույց են ունեցել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Պուտինը և Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման գործընթացը։ Ուշակովի խոսքով՝ զրույցի ընթացքում «շեշտը դրվել է … Read more

Ֆրանսիան ռազմանավեր կուղարկի Հորմուզի նեղուց՝ նավարկության անվտանգությունը ապահովելու համար

Քաղաքականություն 09.03.2026 | 23:26 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան և նրա գործընկերները պատրաստվում են պաշտպանական առաքելություն իրականացնել՝ Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը ապահովելու համար։ Մակրոնի խոսքով՝ առաքելությունը նախատեսված է նավթատար լցանավերի ուղեկցման համար և կսկսվի հակամարտության ամենասուր փուլի ավարտից հետո։ Գործողությանը նախատեսվում է ներգրավել «Շառլ դը Գոլ» ավիակիրն, ինչպես նաև ութ ֆրեգատ և … Read more

Լիբանանը դիմել է Թրամփին՝ Իսրայելի հետ բանակցություններում միջնորդելու խնդրանքով. Axios

Քաղաքականություն 09.03.2026 | 23:33 Լիբանանը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ Իսրայելի հետ բանակցություններում միջնորդելու և ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով հինգ աղբյուրների։ Միաժամանակ ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կոչ է արել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում։ Նրա գնահատմամբ՝ Իսրայելը իրավունք ունի ինքնապաշտպանության՝ վերջերս «Հըզբոլլահ» խմբավորման … Read more

Ճապոնիայի Հոկայդո կղզում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Քաղաքականություն 09.03.2026 | 22:57 Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչության տվյալներով՝ Ճապոնիայի երկրի հյուսիսում գտնվող Հոկայդո կղզում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի օջախը եղել է մոտ 150 կիլոմետր խորության վրա՝ տարածաշրջանի ամենամեծ քաղաքից՝ Սապպորոյից հարավ։ Գերատեսչությունը հայտնել է, որ ցունամիի վտանգ չկա։ Այս պահի դրությամբ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Ոստիկանները ձերբակալել են օդաճնշիչ ատրճանակից կրակոց արձակելու մեջ կասկածվող անձի

Հասարակություն 09.03.2026 | 23:07 Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվող 29-ամյա տղամարդու, որը, ըստ նախնական տվյալների, վիճաբանության ընթացքում օդաճնշիչ ատրճանակից կրակել էր քաղաքացու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Պարզվել է, որ նշված քաղաքացին Արմավիր քաղաքի 40-ամյա բնակիչ Զ. Հ.-ն է։ Վերջինս մարտի 4-ին՝ ժամը 7-ի սահմաններում, Իսակովի պողոտայի հասցեներից … Read more

Թուրքիան նախազգուշացումներ է ուղարկել Իրանին և կարող է հետ մղել ցանկացած սպառնալիք. Էրդողան

Քաղաքականություն 09.03.2026 | 22:40 Թուրքիան անհրաժեշտ նախազգուշացումներ է արել Իրանին, սակայն Թեհրանը շարունակում է «սխալ քայլեր» ձեռնարկել, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ընդգծելով, որ Անկարայի առաջնահերթությունը երկիրը հակամարտությունից հեռու պահելն է, գրում է Daily Sabah-ը։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցում Էրդողանն ասել է, որ Թուրքիան ուշադիր հետևել է Իրանի հակամարտության շուրջ զարգացումներին և անմիջականորեն … Read more