Իրանի օգտին 300 միլիոն դոլարի փոխանցման մասին հրապարակումները կեղծ են. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է տեղեկությունները, թե Վաշինգտոնը պատրաստվում է ֆինանսական միջոցներ տրամադրել Իրանին։

Նա իր սոցիալական հարթակում՝ Truth Social, հայտարարել է, որ Իրանի օգտին 300 միլիոն դոլարի փոխանցման մասին հրապարակումները կեղծ են և «փաստերի միտումնավոր խեղաթյուրում» են։

Թրամփի խոսքով՝ Իրանը համաձայնել է երբեք չտիրապետել միջուկային զենքի։ Նա նաև մեղադրել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին ապատեղեկատվություն տարածելու մեջ։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Իրանին կարող է հասանելի դառնալ մինչև 300 միլիարդ դոլարի վերականգնման հիմնադրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment