Երկու հայ ըմբիշ դուրս է եկել Մ-23 ԵԱ-ի եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սերբիայի Զրենյանին քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանի երկու ներկայացուցիչներ դուրս են եկել եզրափակիչ։ Սամվել Տերտերյանը (77 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ) տարել են 3-ական հաղթանակ ու նվաճել եզրափակիչի ուղեգիր։ Հունիսի 14-ին Տերտերյանը Եվրոպայի Մ-23 չեմպիոնի կոչումը կվիճարկի ռուսաստանցի Դանիլ Գրիգորևի հետ, իսկ Հարությունյանի մրցակիցը կլինի … Read more

Ռուսաստանը «սխալվում է», եթե կարծում էր՝ Մերձավոր Արևելքի պատերազմը կթեթևացնի իր վրա ճնշումը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը «սխալվում է», եթե կարծում էր, որ Մերձավոր Արևելքի պատերազմը կթեթևացնի իր նկատմամբ ճնշումը՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը մասամբ չեղարկեց Մոսկվայի դեմ պատժամիջոցները՝ նավթի գների աճը սառեցնելու համար, գրում է France 24-ը։ «Այսօր Ռուսաստանը կարող է կարծել, որ Իրանում պատերազմն իրեն հանգիստ կտա։ Սխալվում է»,- ասել է  … Read more

Ինչպես է բաժանվելու 4 մլրդ դրամից ավելի պարգևավճարը

«Պետք է պաշտպանենք ՀՀ-ն, պետք է պաշտպանենք շատ պինդ, ամուր»,- Կառավարության վերջին նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, պինդ ու ամուր պաշտպանելու համար պետք է ինքն ու իր թիմակիցները միլիոնավոր դրամների պարգևավճարներ ստանան։ Երեկ Կառավարության նիստում որոշվեց պաշտոնյաների պարգևավճարների համար 4 միլիարդ 600 միլիոն դրամ հատկացնել։ Չորս ամսվա մեջ սա երկրորդ միլիարդանոց պարգևավճարի … Read more

Գիրք նվիրեց՝ պաշտոնը կորցրեց․ որտեղ է սկսվում և ավարտվում գործելու ազատությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Իմ ցուցումով»․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ խոստավանեց այն, ինչի մասին վերջին օրերին քննարկումները չէին դադարում։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի ազատումն  ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի  Ծիծեռնակաբերդ այցից հետո եղել է վարչապետի հրահանգով։ «Երբ որ երկրի վարչապետն ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա … Read more

Այդ նվերը ԱՄՆ փոխնախագահը կարող էր ընկալել ՀՀ-ի կողմից ուղերձ, որ Ղարաբաղյան շարժումը չենք դադարեցրել, կա վերադարձի օրակարգ․ Մարիա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Factor TV-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ պնդելով, որ տնօրենի քայլը՝ ԱՄՆ փոխնախագահին Արցախյան թեմային վերաբերող գիրք նվիրել, պետական արարողակարգի շրջանակում կարող էր դիտարկվել որպես Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ երկիմաստ ուղերձ։ Մարիա Կարապետյանի խոսքով Հայաստանը հստակ հայտարարել է իր … Read more

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի շուրջ 22 կգ թմրամիջոց․ ոստիկանների բացահայտումը

Հասարակություն 13.03.2026 | 21:02 Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք․ Սյունիքի մարզում հայտնաբերվել է Իրանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված շուրջ 22 կգ թմրամիջոցով պարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այն Մեղրիի վարչական տարածքում պահել էր օտարերկրացի 41-ամյա տղամարդը՝ հետագայում Հայաստանի տարածքում իրացնելու նպատակով։ «Մարտի 13-ին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ … Read more

2026 թ․ սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով․ հանրային քննարկում

Հասարակություն 13.03.2026 | 20:35 ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ գերատեսչությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգի փոփոխության նախագիծը: «Հանրակրթության պետական չափորոշչով նախատեսվում է դասարաններում սովորողների ծանրաբեռնվածության թեթևացում։ Նախագծով առաջարկվում է սահմանել դասարանների կազմավորման փոփոխությունների փուլային ներդրում, որով, մասնավորապես, նախատեսվում է նոր կոմպլեկտավորումը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից … Read more

Թուրքական նավն անցել է Հորմուզի նեղուցով՝ Իրանի թույլտվությունից հետո

Քաղաքականություն 13.03.2026 | 20:47 Թուրքական նավն անցել է Հորմուզի նեղուցով՝ այն բանից հետո, երբ Թուրքիան ստացել է Իրանի իշխանությունների թույլտվությունը։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին հայտնել է երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Turkish Minute-ը։ Ըստ նրա՝ նեղուցի մոտ գտնվող 15 թուրքական նավերից մեկին թույլատրվել է անցնել, քանի որ այն օգտագործել է իրանական … Read more

Սուրեն Պապիկյանը և ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր

Քաղաքականություն 13.03.2026 | 19:18 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ միջև անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում ռազմական կրթությանը, վարժանքներին, առաքելություններին ներգրավմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրեն Պապիկյանը։ «Անդրադարձել … Read more

ԱՄՆ-ն հայտնում է, որ Իրաքում կործանված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի բոլոր 6 անդամները զոհվել են

Քաղաքականություն 13.03.2026 | 19:45 ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ Իրաքում ինքնաթիռի վթարի հետևանքով վեց հոգուց բաղկացած ամբողջ անձնակազմը զոհվել է։ Միջադեպը, ըստ ամերիկյան կողմի, չի եղել «թշնամական կրակի» հետևանքով։ «Իրաքի արևմուտքում կործանված ամերիկյան KC-135 լիցքավորող ինքնաթիռի անձնակազմի բոլոր վեց անդամները մահացել են։ Միջադեպի հանգամանքները քննվում են։ Այնուամենայնիվ, ինքնաթիռի կորուստը պայմանավորված չի եղել ո՛չ թշնամական, … Read more