Սուրեն Պապիկյանը և ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր

Քաղաքականություն

13.03.2026 | 19:18

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ միջև անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում ռազմական կրթությանը, վարժանքներին, առաքելություններին ներգրավմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրեն Պապիկյանը։

«Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»,- գրել է Պապիկյանը:

Leave a comment