Երկու հայ ըմբիշ դուրս է եկել Մ-23 ԵԱ-ի եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սերբիայի Զրենյանին քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանի երկու ներկայացուցիչներ դուրս են եկել եզրափակիչ։

Սամվել Տերտերյանը (77 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ) տարել են 3-ական հաղթանակ ու նվաճել եզրափակիչի ուղեգիր։ Հունիսի 14-ին Տերտերյանը Եվրոպայի Մ-23 չեմպիոնի կոչումը կվիճարկի ռուսաստանցի Դանիլ Գրիգորևի հետ, իսկ Հարությունյանի մրցակիցը կլինի հունգարացի Լասլո Դարաբոսը։

Մանվել Խաչատրյանը (55 կգ) հնարավորություն է ստացել անցկացնել բրոնզե մեդալի համար գոտեմարտ, իսկ Արմեն Սուքիասյանը (63 կգ) և Վիգեն Նազարյանը (87 կգ) պարտվել են ու ավարտել ելույթները։

Հայաստանի թիմը մրցավայր է մեկնել 10 ըմբիշով։

Leave a comment