ՀՀ-ն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վիզայի ազատականացման երկխոսություն է վարում․ կարծում եմ՝ երկար չի տևի գործընթացը․ Վասիլիս Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հյուրը Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսն է։ Ողջույն, պարոն դեսպան։ Շնորհակալություն այս հնարավորության համար։ Պարոն դեսպան, վաղը սպասվում է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցը Հայաստանի Հանրապետություն։ Կարո՞ղ եք ներկայացնել մանրամասներ այցի օրակարգից։ Շնորհակալ եմ Ձեր ունկնդիրների հետ զրուցելու այս հնարավորության համար։ Հանձնակատար Մարթա Կոսի այցը շատ կարևոր … Read more

Մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖ

Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է: «Վերահաստատում ենք, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:Հավելենք, որ մարտի 19-ին՝ ժամը 11:00-ին, կսկսվի Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը, ինչպես նաև՝ ԶԼՄ-ների հավատարմագրումը:Մարտի 19-ին՝ ժամը 12:00-ին, Armenia National Teams Հայաստանի … Read more

ԱՄՆ դատարանը պարտավորեցրել է Թրամփի վարչակազմին՝ վերսկսել «Ամերիկայի ձայնի» հեռարձակումները

Քաղաքականություն 18.03.2026 | 18:04 ԱՄՆ դաշնային դատավոր Ռոյս Լամբերթը մարտի 17-ին  որոշում է կայացրել, որ ԱՄՆ վարչակազմը պետք է վերսկսի «Ամերիկայի ձայնի» (VOA) աշխատանքը: Նա ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալությանը (USAGM) պարտավորեցրել է մինչև հաջորդ շաբաթվա վերջ ներկայացնել VOA-ի հեռարձակումների վերսկսման ծրագիր: USAGM-ը կառավարում է հեռարձակվող լրատվամիջոցների դաշնային ֆինանսավորումը, որոնք տեղեկատվություն են տրամադրում այն ​​երկրների բնակիչներին, … Read more

Գլխուղեղի աջակողմյա կաթվածով կալանավորը երկրորդ կաթվածն է ստացել

Գլխուղեղի աջակողմյա կաթվածով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արդեն երկու տարի կալանքի տակ պահվող 42-ամյա Սուրեն Մուրադյանն օրեր առաջ երկրորդ կաթվածն է ստացել․ այս անգամ գրեթե ամբողջովին թուլացել է նրա մարմնի ձախակողմյան հատվածը։ Factor TV-ն այս մասին ահազանգն այսօր ստացել է քրեակատարողական հիմնարկից․ «Գրեթե ամեն հարցում նրա խցակիցներն են օգնում, անգամ գրկած են զուգարան տանում, կերակրում, ձեռքերը … Read more

Ալվարո Արբելոան ռեկորդ է գրանցել «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան ակումբային ռեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 2։1 հաշվով հաղթանակի շնորհիվ։ Արբելոան «Ռեալի» պատմության մեջ առաջին մարզիչն է, որը գլխավոր եվրագավաթում հաղթանակ է տանում փլեյ-օֆֆի մեկնարկային չորս խաղում, հաղորդում է Opta Sport-ը։ 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Արաքայական ակումբը» 3։0 հաշվով ուժեղ էր … Read more

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժած

Մարտի 18-ին՝ ժամը 16։15-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան … Read more

Ախուրյանցի կնոջ խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով․ նրան վերագրվում է Փաշինյանի հասցեին բռնության կոչ պարունակող գրառում

Հասարակություն 18.03.2026 | 18:25 Ախուրյանի բնակչուհու կալանքը փոխարինվել է երկամսյա տնային կալանքով։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արտակ Մովսիսյանը։ Հիշեցնենք՝ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ «Մեր ձևով» շարժման համակիր, 55-ամյա ախուրյանցի մի կնոջ մեղադրանք են առաջադրել և մեկ ամսով կալանավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին գրառում կատարելու համար։ Կնոջ փաստաբանի պնդմամբ՝ խոսքը … Read more

ՆԱՏՕ-ն Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում լրացուցիչ Patriot համակարգեր է տեղակայել

Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակ, կոնտր-ադմիրալ Զեքի Աքթյուրքը հայտարարել է, որ Գերմանիայի Ռամշտայն քաղաքում գտնվող դաշնակիցների ռազմաօդային հրամանատարության (AIRCOM) կողմից Ադանայի Ինջիրլիք ավիաբազայում տեղակայվում է երկրորդ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը՝ այնտեղ արդեն տեղակայված իսպանական Patriot-ին զուգահեռ, գրում է Turkiye today-ը։ Սա տեղի է ունենում մարտի 13-ին Իրանի կողմից Թուրքիայի օդային տարածք արձակված բալիստիկ հրթիռից հետո։ Նախարարության … Read more

«Ուզում են ասել՝ մենք ամեն ինչի ընդունակ ենք, դուք զուսպ պահեք ձեզ»․ Արմինե Օհանյանը՝ իրեն ՔԿ հրավիրելու մասին 

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը երեկ վկայի կարգավիճակով հրավիրվել է Քննչական կոմիտե։ Պարզվում է՝ Կոմիտեում մեկ տարուց ավելի է՝ իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու հոդվածով վարույթ է առկա Օհանյանի հրապարակած խմբագրական հոդվածներից մեկի համար։ Սա նույն հոդվածն է, որով այսօր մեղադրյալի աթոռին են հայտնվել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը … Read more

Ադրբեջանում շիա մահմեդականներ են ձերբակալվել՝ մինչ իշխանությունները խստացնում են դպրոցներում հիջաբ կրելու դեմ պայքարը

Երկու շիա մահմեդականներ, որոնք կապված են Ադրբեջանի մուսուլմանական միասնության շարժման (MUM) հետ, ձերբակալվել են թմրանյութերի հետ կապված մեղադրանքով: Ձերբակալությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Ադրբեջանը, կարծես, խստացնում է իսլամը դավանելու սահմանափակումները, այդ թվում՝ հաղորդումների ֆոնին այն մասին, որ դպրոցները սկսել են կիրառել հիջաբ կրելու արգելքը, գրում է OC Media-ն։ Երկու տղամարդիկ՝ 44-ամյա Սամիր Բաբաևը … Read more