ԵԱ․ Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը՝ առաջատարների թվում

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրից հետո Հայաստանի երկու ներկայացուցիչներ առաջատարների թվում են։ Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը երեք պարտիաներում տարել են երեք հաղթանակ և ունեն 3-ական միավոր: Գրոսմայստերներ Էմին Օհանյանը և Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 2.5-ական միավոր։ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 43 երկրների 502 շախմատիստներ: Հայաստանն ունի 15 ներկայացուցիչ։

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները մեկնել են Բաքու․ տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Քաղաքականություն 10.04.2026 | 12:29 «Հայկական խորհուրդ» ՀԿ-ից հայտնում են, որ 2026 թվականի ապրիլի 10-12-ը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Ադրբեջանում տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը։ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակում է խթանել երկխոսությունն ու ուղիղ ներգրավվածությունը Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։ Այս առիթով հայկական պատվիրակությունը Ադրբեջան է … Read more

Մելանյա Թրամփը հերքել է Էփշթեյնի հետ կապերը

Քաղաքականություն 10.04.2026 | 12:19 ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հերքում է Ջեֆրի Էփշթեյնի հետ իր կապերը և նրա հանցագործությունների մասին տեղեկացվածությունը։ Նա հայտարարել է, որ այդ մասին «պատմությունները լիովին կեղծ են», իսկ դրանցում իր ներգրավվածության մասին մեղադրանքներն անվանել է «զրպարտություն», գրում է France 24-ը։ «Ինձ անպատիվ Ջեֆրի Էփշթեյնի հետ կապող կեղծիքներին պետք է այսօր վերջ … Read more

Փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Դիլիջանի, Սպիտակի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ են կցորդով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գյումրի-Բավրա, Բաղանիս-Ջուջևան ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Ափնագյուղից … Read more

Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչով է զբաղվելու UFC-ից հեռանալուց հետո

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը պատմել է, որ մտադիր է UFC-ից հեռանալուց հետո անցկացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտեր։ «Ցանկանում եմ անցկացնել բռնցքամարտի մենամարտ։ Գուցե 5-6 տարի հետո։ Երբ ես հեռանամ UFC-ից, գերազանցելով բոլոր ռեկորդները, ցանկանում եմ անցկացնել բռնցքամարտի 3-4 մենամարտ։ Ջեյք Փոլը նույնն է անում։ UFC-ի նախագահ Դենա Ուայթի հետ ոչ մի … Read more

Գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին․ Դատախազություն

Հասարակություն 10.04.2026 | 11:37 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողություններ կատարելու համար մեղադրվող Գ.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին:

Վենսը մեկնում է Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների, Թեհրանը պայման է դնում

Քաղաքականություն 10.04.2026 | 11:45 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնում է Պակիստան՝ Իրանի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարելու, քանի որ փխրուն հրադադարը վտանգի տակ է, գրում է DW– ն։ Վենսը Իսլամաբադ կժամանի դեսպան Սթիվ Ուիթկոֆի և խորհրդական Ջարեդ Քուշների հետ միասին, որոնք նախկինում անուղղակի բանակցություններ էին վարել Իրանի պաշտոնյաների հետ միջուկային և տարածաշրջանային անվտանգության հարցերի … Read more

ՌԴ-ում հետախուզում են հայտարարել Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովայի մահվան մեջ կասկածվողների նկատմամբ

Ռուսաստանի ՆԳՆ-ի հետախուզվողների ցուցակում ավելացվել են Կարինա Իմինովայի և Սաիդ-Խամզատ Բայսարովի տվյալները, որոնք, ենթադրաբար, ներգրավված են եղել Երևանում չեչեն Այշատ Բայմուրադովայի սպանության մեջ, հաղորդում է СК SOS ճգնաժամային խումբը, գրում է Current time-ը։ Չի նշվում ո՛չ հոդվածը, որով նրանք հետախուզվում են, ո՛չ էլ հայտարարության ամսաթիվը։ Իմինովայի գործում նշված է երկու քաղաքացիություն, մինչդեռ նմանատիպ տեղեկություններ Բայսարովի … Read more

Վաշինգտոնը հաջորդ շաբաթ կհյուրընկալի Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները

Քաղաքականություն 10.04.2026 | 11:00 Իսրայելը և Լիբանանը հաջորդ շաբաթ բանակցություններ կանցկացնեն Վաշինգտոնում։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ Պետքարտուղարության անանուն պաշտոնյայի, գրում է DW-ն։ Հինգշաբթի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հանձնարարել է իր կաբինետին ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ՝ առաջ մղելով Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ» խմբավորման զինաթափումը։ Նեթանյահուի պնդմամբ՝ Լիբանանի … Read more