Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին` Մալաքե Թաուսի տոնի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին` Մալաքե Թաուսի տոնի առիթով։ Ուղերձում ասվում է․ «Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով։ Եզդիական համայնքը մեծ հարգանք և սեր է վայելում Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի եզդիները հայտնի են ազգային ինքնությանը, աշխատանքին, ավանդույթներին, Հայաստանի Հանրապետությանն իրենց նվիրվածությամբ … Read more

Ալիևի հատուկ ներկայացուցիչը խոսել է ՀՀ-ում ընտրություններից և սահմանադրական հանրաքվեից

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Չեխիա կատարած այցի ընթացքում հարցազրույց է տվել CNN Prima News հեռուստաալիքին, որի ընթացքում անդրադարձել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ու ԱՄՆ-ի դերակատարման մասին հարցին։ Նա անդրադարձել է անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Վաշինգտոնում անցկացված հանդիպման մասին՝ նշելով, որ կողմերը … Read more

Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 15-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները ապրիլի 15-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 373 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 376 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 438 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 442 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,88 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,97 դրամ փոխարժեքով։

Շնորհավո՛ր Արվեստի միջազգային օր․ Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արվեստի միջազգային օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ արվեստագետներ և արվեստասեր հանրություն, ապրիլի 15-ին աշխարհը տոնում է Արվեստի միջազգային օրը: Այն առաջին անգամ նշվել է 2012 թվականին, իսկ 2019 թվականից ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տոների օրացույցում: Օրը խորհրդանշական է և կապված է Լեոնարդո դա Վինչիի հետ, որը, իրավամբ, համարվում … Read more

Հայաստանը 2028-ին կհյուրընկալի դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի նիստը

Հասարակություն 15.04.2026 | 09:49 Դատախազների միջազգային ասոցիացիա-ի Գործադիր կոմիտեն միաձայն որոշել է 2028 թվականին իր հերթական նիստն անցկացնել Հայաստանում․ որոշումը կայացվել է Շանհայում կայացած 61-րդ նիստում, որտեղ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նաև ընտրվել է կազմակերպության վերապատրաստումների ենթահանձնաժողովի անդամ։ «2028 թվականին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Այս որոշումը կայացվել է … Read more

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը ազատ են արձակվել

Հասարակություն 15.04.2026 | 09:03 «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել, նրանք ազատ են արձակվել։ Այս մասին հայտնել է կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։  Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել դատարան Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ: Գոհար Ղումաշյանը բերման էր ենթարկվել կուսակցության գրասենյակից:  Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ … Read more

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ` ինքնասպանության հասցնելու հոդվածով

Հասարակություն 14.04.2026 | 22:51 Ապրիլի 14-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ «Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ ավելի վաղ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մահացել է զինծառայող Նարեկ … Read more