Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ` ինքնասպանության հասցնելու հոդվածով

Հասարակություն

14.04.2026 | 22:51

Ապրիլի 14-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։

 

Leave a comment