https://arm.sputniknews.ru/20260707/gagik-tsarukjany-durs-ekav-qnnchakan-kvomiteic-nran-dimavvorecin-tsapervov-104292264.html
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից. նրան դիմավորեցին ծափերով
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից. նրան դիմավորեցին ծափերով
Sputnik Արմենիա
ԲՀԿ առաջնորդին տեղափոխեցին դատարան, որտեղ կքննեն նրա խափանման միջոցը։ 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T01:39+0400
2026-07-07T01:39+0400
2026-07-07T01:44+0400
տեսանյութեր
գագիկ ծառուկյան
դատարան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104291842_0:0:720:406_1920x0_80_0_0_fa7d3a44ef52189782608eff51179aef.jpg.webp
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ավելի քան 5 ժամ Քննչական կոմիտեում մնալուց հետո, դուրս եկավ այնտեղից։ Հավաքվածները նրան դիմավորեցին ծափերով։Հուլիսի 6–ի առավոտյան տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ՔԿ–ի` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։«Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է, 100 տոկոսով ճիշտ բան չկա»,–ասաց նա հավաքվածներին։ Մարդիկ սկսեցին վանկարկել. «Քո կողքին ենք, Ծառուկյան»։ԲՀԿ առաջնորդին տեղափոխեցին դատարան, որտեղ կքննեն նրա խափանման միջոցը։ Sputnik Արմենիայի տվյալներով` դատավորը Մասիսի Մելքոնյանն է լինելու։Գագիկ Ծառուկյանի` Քննչական կոմիտեից դուրս գալուց կարճ ժամանակ առաջ կոմիտե էին տեղափոխել Ծառուկյանին պատկանող ընկերությունների համակարգչային տեխնիկան, կրիչներ և այլ սարքեր։Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն այսօր ավելի քան 12 ժամ տևած խուզարկություններից հետո նա և ևս մեկ անձ ձերբակալվել են, իսկ մեկ այլ անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։Նա և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։
2026
Լուրեր
am_HY
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից. նրան դիմավորեցին ծափերով
Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից. նրան դիմավորեցին ծափերով
2026-07-07T01:39+0400
true
PT0M30S
Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների համակարգչային տեխնիկան, կրիչներ և այլ սարքեր քիչ առաջ տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե
Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների համակարգչային տեխնիկան, կրիչներ և այլ սարքեր քիչ առաջ տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե
2026-07-07T01:39+0400
true
PT0M17S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104291842_0:0:720:540_1920x0_80_0_0_b3d93dbaec6e2b20b5b5c1989bf1fbc2.jpg.webp
տեսանյութեր, видео, գագիկ ծառուկյան, դատարան, հհ քննչական կոմիտե
տեսանյութեր, видео, գագիկ ծառուկյան, դատարան, հհ քննչական կոմիտե
ԲՀԿ առաջնորդին տեղափոխեցին դատարան, որտեղ կքննեն նրա խափանման միջոցը։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ավելի քան 5 ժամ Քննչական կոմիտեում մնալուց հետո, դուրս եկավ այնտեղից։ Հավաքվածները նրան դիմավորեցին ծափերով։
«Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է, 100 տոկոսով ճիշտ բան չկա»,–ասաց նա հավաքվածներին։ Մարդիկ սկսեցին վանկարկել. «Քո կողքին ենք, Ծառուկյան»։
ԲՀԿ առաջնորդին տեղափոխեցին դատարան, որտեղ կքննեն նրա խափանման միջոցը։ Sputnik Արմենիայի տվյալներով` դատավորը Մասիսի Մելքոնյանն է լինելու։
Գագիկ Ծառուկյանի` Քննչական կոմիտեից դուրս գալուց կարճ ժամանակ առաջ կոմիտե էին տեղափոխել Ծառուկյանին պատկանող ընկերությունների համակարգչային տեխնիկան, կրիչներ և այլ սարքեր։
Նա և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։