Լրագրողի նկատմամբ բռնության 1, իրավունքների խախտումների 29 դեպք է գրանցվել. ԽԱՊԿ-ն ամփոփեց եռամսյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 27.04.2026 | 13:29 «Ես այսօր այստեղ եմ եկել լավ լուրով. 2026 թվականի առաջին եռամսյակի ընթացքում լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների քանակը բոլոր կատեգորիաներով նվազել է, եթե մենք համեմատենք անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ։ Առաջին եռամսյակի ընթացքում ընդհանուր առմամբ բոլոր կատեգորիաներով խախտումների թիվը 30 է. դրանցից մեկը ֆիզիկական բռնություն է, յոթը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու … Read more

Աննա Հակոբյանի հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ

«Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը հրատապ ասուլիս է հրավիրել։ Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքը հայտնել էր, որ դիմել է Վարչական դատարան և պահանջել 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին։ Խախտման համար նախատեսված տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկ։ https://factor.am/1010689.html

ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը հայտարարել է, թե Մոլդովայի և Հայաստանի հազարավոր ՀԿ-ներ, իբր, աշխատում են վարկաբեկել ՌԴ-ի հարաբերությունները

Մոլդովայի և Հայաստանի բազմաթիվ ՀԿ-ներ աշխատում են վարկաբեկել Ռուսաստանի հետ հարաբերությունները, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Եթե նայեք վիճակագրությանը, Մոլդովայում ներկայում գրանցված են շուրջ 14,000  ՀԿ-ներ։ Հայաստանում՝ շուրջ 9,000։ Եվ բոլորն էլ աշխատում են… գուցե ոչ բոլորը, բայց մեծամասնությունը հստակ աշխատում է երկկողմ հարաբերությունները վարկաբեկելու, հարևան երկրներում … Read more

Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել

Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել։ Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զուրաբյանը։ «Ինչպես հիշում եք, 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած 10 եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, որով կոչ էին արել քաղաքացիներին 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին միանալ իրենց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել … Read more

Տղամարդկանց համար ծրագրերը քիչ են, նրանք ավելի խոցելի վիճակում են հայտնվել․ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 27.04.2026 | 13:03 Տղամարդկանց համար ծրագրերն այսօր համեմատաբար քիչ են, և դա լուրջ խնդիրներ է առաջացնում նաև այս դաշտում: Այս մասին ասաց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Հայկ Խանումյանը։ «Շատ տղամարդիկ, պատկերացրեք, ավանդական հասարակություն, որտեղ տղամարդու դերը ընտանիքում բարձր էր, և այսօր տղամարդկանց համար ծրագրերը համեմատաբար քիչ են, և դա լուրջ խնդիրներ է … Read more

Փհենյանում բացվել է Ուկրաինայի դեմ ՌԴ-ի կողմից կռված հյուսիսկորեացի զինվորների հուշահամալիր

Քաղաքականություն 27.04.2026 | 13:20 Փհենյանում բացվել է հուշահամալիր և թանգարան՝ նվիրված Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կողմից մարտերին մասնակցած և զոհված հյուսիսկորեացի զինվորների հիշատակին։ Բացման արարողությանը մասնակցել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը և Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, գրում է Euronews-ը։ Հուշահամալիրի բացումը համընկել է Կուրսկի մարզի նկատմամբ լիակատար վերահսկողության … Read more

Պետք է հրաժարվենք ՌԴ-ի հետ ՀՕՊ համաձայնագրից․ առաջինը սա ենք գրել մեր ծրագրում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը՝ անդրադառնալով անվտանգության և պաշտպանության ոլորտում առաջարկվող հիմնական փոփոխություններին։ Նրա խոսքով՝ առաջնահերթ քայլերից մեկը պետք է լինի Ռուսաստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգից հրաժարվելը։ «Մենք պետք է հրաժարվենք Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության ընդհանուր համաձայնագրից։ Պատահական չէ, որ մեր ծրագրում առաջինը հենց դա ենք նշել․ ոչ թե … Read more

Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում դարձել է Սերբիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն առաջին տիտղոսն է նվաճել սերբական «Ցրվենա Զվեզդայի» կազմում։ Ֆուտբոլի Սերբիայի առաջնության 33-րդ տուրում Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը սեփական խաղադաշտում 3։0 հաշվով հաղթել է «Պարտիզանին» ու ժամանակից շուտ ապահովել չեմպիոնի տիտղոսը։ 26-ամյա Թիկնիզյանը փոխարինման է մտել հանդիպման 89-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» Սերբիայի չեմպիոն է դարձել 12-րդ անգամ։ Ընթացիկ առաջնությունում Նաիր … Read more

Ինչո՞ւ է Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ․ մանրամասնում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում վերջին օրերին հեղուկ գազի դեֆիցիտ է և գների կտրուկ աճ։  Factor TV-ն առավոտռյան արձանագրել է, որ Երևանի գազալցակայաններից մեկի մոտ մարդատարների խոշոր հերթ է գոյացել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ խնդիրը պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով։ «Հայաստանը հեղուկ գազ ներկրող երկիր է, հիմնականում ներկրում ենք Ռուսաստանի Դաշնությունից և մասամբ նաև՝ Իրանից ու … Read more

Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի բանակցողներն այլևս չեն թռչի Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների

Ամերիկացի պաշտոնյաներն այլևս չեն մեկնի Պակիստան՝ Իրանի հետ պատերազմի ավարտի շուրջ բանակցություններ վարելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամերիկացի առաջնորդն այս որոշումն արդարացրել է՝ հղում անելով Իրանի հետ պատերազմում Միացյալ Նահանգների գերազանցությանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Մեր ձեռքերում են բոլոր քարտերը։ Եթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ … Read more