Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 27-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները ապրիլի 27-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 370 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 372,5 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 433 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 437 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,80 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,92 դրամ փոխարժեքով։

ԱՄՆ վիզաների վերաբերյալ տեղեկությունը պետք է ստուգել միայն պաշտոնական հարթակներում․ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին խորհուրդ է տալիս աշխատանքային վիզաների և հարցազրույցների վերաբերյալ ցանկացած տեղեկություն ստուգել բացառապես ԱՄՆ կառավարության պաշտոնական աղբյուրներում։ «Հորդորը նպատակ ունի կանխել ապատեղեկատվության տարածումն ու ապահովել, որպեսզի դիմորդները ճիշտ օգտագործեն իրենց վիզաները»,- հայտնում են դեսպանությունից։ «Տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին խորհուրդ է տրվում վիզաներին առնչվող ցանկացած տեղեկություն ստուգել ԱՄՆ կառավարության պաշտոնական աղբյուրներում։Աշխատանքային վիզաների … Read more

Իրավիճակը Մալիում․ մահացել է պաշտպանության նախարարը, երկրում թեժ մարտեր են

Մալիում տուարեգ ապստամբները՝ դաշնակցելով «Ալ-Քաիդայի» հետ կապված «Իսլամի և մուսուլմանների աջակցության խմբի» (JNIM) ջիհադիստների հետ, վերջին տարիների ընթացքում ամենախոշոր հարձակումներն են իրականացրել երկրում իշխող ռազմական խունտայի ուժերի դեմ։ Կիրակի՝ ապրիլի 26-ին, մի շարք ԶԼՄ-ներ հաղորդեցին Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարայի մահվան մասին, որը համարվում էր Ռուսաստանի կարևոր դաշնակիցներից մեկը։ AFP գործակալության տվյալներով՝ հղում անելով Կամարայի … Read more

Արարատ Միրզոյանը կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարարին

Քաղաքականություն 26.04.2026 | 19:53 Ապրիլի 27-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Ֆրանսիայում։ Ծրագրված է հանդիպում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Փարիզում տեղի կունենա ՀՀ դեսպանության նոր շենքի պաշտոնական բացումը։ Նախատեսված է նաև եվրոպական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։

Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Արսեն Հարությունյանը (61 կգ) դարձավ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 26-ամյա ըմբիշը բրոնզե մեդալը վիճարկեց Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Շամելայի հետ ու վստահ հաղթանակ տարավ 7:2 հաշվով։ Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 11։0 հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին, քառորդ եզրափակիչում 11։1 … Read more

Գերմանիայում հետաքննում են ընդդեմ Բունդեսթագի կազմակերպված ֆիշինգային հարձակումները՝ Signal-ի միջոցով

Վերջին մի քանի օրերի ընթացքում Բունդեսթագում մի քանի անգամ արձանագրվել են ֆիշինգային հարձակումներ։ Der Spiegel-ի տվյալներով՝ տուժել են բոլոր խորհրդարանական խմբերի պատգամավորներ, այդ թվում՝ դաշնային խորհրդարանի նախագահ Յուլիա Կլյոկները և դաշնային նախարարներ Կարին Պրինն ու Վերենա Հուբերցը։ Լուրը առանձնապես զգայուն է այն պատճառով, որ Կլյոկները ՔԴՄ կուսակցության նախագահության անդամ է։ Ըստ հաղորդման՝ մի հանձնաժողով, որի … Read more

Վարազդատ Լալայանը Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի ԵԱ-ում

Վարազդատ Լալայանը երրորդ տարին անընդմեջ դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն։ Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգում (+110 կգ) Հայաստանի ներկայացուցիչը հաղթեց մեծ առավելությամբ։ Երկամարտում Լալայանը գրանցեց 451 կգ (210+241) արդյունք ու 26 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված Դանիիլ Վագաիցևին։ 26-ամյա հայ ծանրորդը ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում ու հրում վարժություններում։ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի … Read more

Մոտենում է հերթական ցիկլոնը, այն ՀՀ կներթափանցի այսօր ուշ երեկոյան․ Գագիկ Սուրենյան

Հասարակություն 26.04.2026 | 16:24 Մեզ Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը, այն կներթափանցի այսօր ուշ երեկոյան ժամերին և Հայաստանի տարածքի վրա կպտտվի առաջիկա հինգ օրերի ընթացքում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Հատկապես գիշերը և հետկեսօրյա ժամերին հանրապետության առանձին շրջաններում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Բայց, համեմատած նախորդ … Read more

Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում

Հասարակություն 26.04.2026 | 15:53 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից կատարվելիք աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 27-ին ժամը 11:00-ից մինչև ապրիլի 28-ը ժամը 23:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի բաժանորդների ջրամատակարարումը: Ապրիլի 26-ին ժամը 14:20-19:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի գ.Արզնի Գետաշեն, Գետաշեն թաղ. 1-5 փողոցների, Գետաշեն թաղ. 1 փ. … Read more

Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է

Համացանցում տարածվում երգչուհի Իվետա Մուկուչյանի լուսանկարը` ճակատին կիսալուսնաձև կախազարդ։ Երգչուհուն համացանցում քննադատում են երեկ` Քաղաքացու օրը, համերգին կիսալուսնաձև կախազարդով ելույթ ունենալու համար։ Կիսալուսինն առկա է Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև՝ մահմեդական մի շարք այլ երկրների դրոշների վրա։ Factor.am-ը լուսանկարների ստուգման գործիքների միջոցով պարզեց, որ թե՛ պնդումն է կեղծ, որ դա երեկ տեղի ունեցած համերգից է, … Read more