Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի բաժանմունքը հայտարարել է ընտրողներին Հայաստան մեկնելու հարցում աջակցելու պատրաստակամության մասին 

Մայիսի 15-ին Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի տարածաշրջանային բաժանմունքը սոցիալական ցանցերում գրառում է տարածել, որտեղ ներկայացրել է, թե ինչ ընթացակարգով կարող են արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները մասնակցել հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Նույն գրառմամբ կառույցը հայտնել է, որ պատրաստ է աջակցել Կրասնոդարում բնակվող ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան մեկնելու կազմակերպմանն ընտրություններին մասնակցելու համար։ Գրառումը տարածվել է կառույցի … Read more

Նախընտրական բանավեճ Հանրայինում․ ՈԻՂԻՂ

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ տեղի է ունենալու նախընտրական առաջին` «Հայաստանն ընտրում է» բանավեճը։ Բանավեճի հրավերը ստացած քաղաքական բոլոր ուժերից այսօր մասնակցելու են հետևյալ ուժերի թեկնածուները. 1 – Ռեֆորմիստների կուսակցություն – Նատալյա Սաղիյան, 2 – «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն – Միքայել Նահապետյան, 3 – «Ուժեղ Հայաստան» դաշինք – Էդգար Ղազարյան,…

Ինչպես են ընտրելու առանց խնամքի մնացած տարեցները․ օգնությո՞ւն, թե՞ ուղղորդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 7-ին ընտրական իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիները կգնան ընտրատեղամասեր՝ քվեարկելու իրենց նախընտրած քաղաքական ուժի օգտին։ Բայց բոլո՞րը կկարողանան դա անել ինքնուրույն և անվտանգ։ Խոսքը հատկապես այն տարեցների մասին է, որոնք խնամակալ կամ մշտական աջակցություն չունեն, առողջական կամ շարժունակության խնդիրների պատճառով դժվարանում են հասնել ընտրատեղամաս, իսկ տեղամաս հասնելուց հետո էլ կարող են օգնության կարիք ունենալ քվեաթերթիկը … Read more

Ռուսաստանը հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, ծիրանի և խաղողի ներմուծման վրա

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը (Россельхознадзор) հայտարարել է, որ 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից կորիզավոր մրգերի և թարմ խաղողի ներմուծման նկատմամբ։ Խոսքը վերաբերում է բալին, կեռասին, ծիրանին, սալորին, դեղձին, նեկտարինին և թարմ խաղողին։ Սահմանափակումներ են կիրառվելու նաև նշված արտադրանքի տարանցման նկատմամբ դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության … Read more

Ինչպես հայտագրել առաջին դասարանցիներին | Factor.TV

Առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման առցանց համակարգում այս տարի կատարվել են որոշակի փոփոխություններ, որոնք նպատակ ունեն բարելավել համակարգն ու հեշտացնել գործընթացը։ ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ առաջին դասարան հաճախող երեխայի հայտագրման գործընթացը սկսելու համար պետք է ունենալ հաշիվ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ գրանցվելով my.emis.am հարթակում։ Ինչպե՞ս գրանցվել Նախ անհրաժեշտ է մուտք գործել my.emis.am հարթակ։ Եթե ունեք էլեկտրոնային ստորագրություն, … Read more

Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների օր սահմանելու նախաձեռնությամբ են հանդես եկել

Ադրբեջանում քաղբանտարկյալների օր սահմանելու նախաձեռնությամբ հանդես է եկել ներկայում բանտարկվածների մի խումբ։ Այս կապակցությամբ տարածված հայտարարության մեջ գնահատվել է երկրում մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների վիճակը և ընդգծվել, որ քաղբանտարկյալների խնդիրը շարունակվում է արդեն երկար տարիներ։ Նշվում է, որ մայիսի 28-ին Ադրբեջանը նշել է Հանրապետության օրը։ Սակայն, ցավոք, 108-ամյա երկրում մարդու իրավունքների և ազատությունների ոլորտում … Read more

Nvidia-ն ներկայացրել է իր նոր՝ RTX Spark սուպերչիպը

Nvidia-ն ներկայացրել է իր նոր՝ RTX Spark սուպերչիպը՝ նախատեսված նոութբուքերի և սեղանի համակարգիչների համար, ներկառուցված արհեստական​ բանականության հնարավորություններով: Microsoft-ի, Dell-ի և այլ արտադրողների նոր Windows սարքերը, ինչպես սպասվում է, կթողարկվեն 2026 թվականի աշնանը, գրում է The Insider-ը։ Շնորհանդեսը տեղի է ունեցել Թայբեյում՝ Nvidia GTC ամենամյա համաժողովի ժամանակ։ Nvidia-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հայտարարել … Read more

Թրամփն Էրդողանին ասել է, որ պատրաստվում է մասնակցել Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին. MEE

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնել է, որ նախատեսում է մասնակցել հուլիսին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հաղորդել է Middle East Eye-ը՝ հղում անելով զրույցներին ծանոթ աղբյուրներին, գրում է Turkish Minute-ը։ Ըստ հաղորդագրության՝ Թրամփը այս հայտարարությունն արել է Էրդողանի հետ մայիսի 20-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տունը հրապարակային չի հաստատել այցի … Read more

Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ Լիբանանում Իսրայելի գործողության պատճառով. Tasnim

Քաղաքականություն 01.06.2026 | 20:54 Իրանի բանակցային թիմը դադարեցնում է «երկխոսությունը և միջնորդի միջոցով հաղորդագրությունների փոխանակումը» Միացյալ Նահանգների հետ, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Թեհրանը որպես պատճառ նշում է Իսրայելի կողմից Լիբանանում կատարված «հանցագործությունները» և բոլոր ճակատներում հրադադարի խախտումները։ Tasnim-ը տեղեկացրել է, որ հաշվի առնելով Լիբանանում «սիոնիստական ​​ռեժիմի շարունակական հանցագործությունները և հաշվի առնելով, որ Լիբանանը … Read more

Իշխանությունը Սամվել Կարապետյանին նախապայման է առաջարկել՝ չմտնել քաղաքականություն, կլուծվեն բոլոր հարցերը, Կարապետյանը չի համաձայնվել․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի խոսնակ և պատգամավորի թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը, Factor TV-ի եթերում խոսելով նախընտրական քարոզարշավի ընթացքի մասին, վստահություն է հայտնել, որ «իրենց քաղաքական ուժը գնում է բացարձակ հաղթանակի»։ Ղահրամանյանը նշել է, որ իրենց վստահության հիմքում սոցիոլոգիական հարցումներն են և հանրային տրամադրությունները։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, գնում է այս ընտրություններին բացարձակ հաղթանակի … Read more