Օվերչուկը հայտնել է ՌԴ-ի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ երկխոսել բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ

Քաղաքականություն 24.08.2026 | 14:45 Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Յունաշև Live»-ին տված մեկնաբանության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Խոսքն այն մասին չէ՝ Հայաստանում խելքի կգա՞ն, թե՞ ոչ, այլ այն մասին, որ բուսասանիտարական վերահսկողության պահանջները պետք է կատարվեն։ Եվ, բնականաբար, մենք պատրաստ ենք … Read more

Պապիկյանը եղել է այդ զորամասում դեպքից երկու օր առաջ. որպես ի՞նչ. Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 24.08.2026 | 15:44 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատեց իշխանության այն տեսակետը, թե բանակում տեղի ունեցող դեպքերը հասարակության խնդիրների արտացոլումն են։ «Բանակը ինքը լրիվ ուրիշ օրգանիզմ է, ուրիշ կարգապահություն է»,- ասաց նա։ Պատգամավորը քննադատեց նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ զորամասեր կատարած այցերի արդյունավետությունը՝ պնդելով, որ բանակում առկա խնդիրներն ավելի խորքային են՝ կառավարման, զինվորների … Read more

Փաշինյանը ֆեյքերի դեմ պայքարի տարբերակ առաջարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 24.08.2026 | 14:47 Ազգային ժողովում պատգամավոր Հարություն Հարությունյանի հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական խմբակցություններին առաջարկեց համատեղ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ սոցիալական ցանցերում կեղծ օգտահաշիվներն (ֆեյքերը) արգելելու նպատակով։ «Եկե՛ք ընդունենք օրենսդրական նախաձեռնություն, եթե դա հնարավոր է, որ ՀՀ քաղաքացիների համար սոցիալական ցանցում պրոֆիլ ունենալը լինի անձնագրով նույնականացմամբ։ Եկե՛ք համատեղ կոնսենսուս ձևավորենք, աշխատանքային խումբ … Read more

Դուք ապացուցեցիք, որ դուք պատերազմի կուսակցություն եք․ Փաշինյանը՝ Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 24.08.2026 | 15:19 Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե երբ են ադրբեջանական ուժերը հետ քաշվելու Պառավաքարի, Գորիսի և Ջերմուկի հատվածներից, և ահազանգեց Տիգրանաշենի հնարավոր հանձնման վտանգի մասին՝ կոչ անելով տեղացիներին «պայքարել սեփական տների համար»։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ սահմանների հարցը պետք է լուծվի բացառապես սահմանազատման … Read more

ԱՄՆ-ը պատրանքներ չունի Ռուսաստանի կողմից պատերազմը դադարեցնելու ցանկության վերաբերյալ, իսկ Չինաստանն այլևս չպետք է լռի․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ամերիկյան կողմը վերջնականապես ազատվել է ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ պատրանքներից, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։ «Ես ուրախ եմ, որ ԱՄՆ-ի մոտ վերացել են բոլոր պատրանքներն այն հարցում՝ արդյո՞ք Ռուսաստանն իսկապես ցանկանում է վերջ դնել այս պատերազմին։ Ես հավատում եմ, որ Ամերիկայի մոտ կվերանան Ռուսաստանի նկատմամբ ունեցած բոլոր հակասություններն … Read more

Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում իշխանամետ կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71 %-ը

Քաղաքականություն 24.08.2026 | 15:02 Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում «Ադիլեթ» («Արդարություն») կուսակցությունը, որը հունիսի կեսերին միավորվել էր իշխող «Ամանատ» կուսակցության (նախկինում՝ «Նուր Օթան») հետ, առաջատարն է, գրում է Current time-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները։ Դրանց համաձայն՝ «Ադիլեթը» ստացել է ձայների ավելի քան 71%-ը։ Այն կարող է ստանալ խորհրդարանի 145 տեղերից 105-ը։ «Ադիլեթ» կուսակցությունը … Read more

Ձեր քաղաքական ուժը ՀՀ-ում գործում ա թելադրության ժանրով․ Փաշինյանը՝ Ագնեսա Խամոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 24.08.2026 | 14:53 Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը քննադատեց Կառավարության դիրքորոշումը՝ նշելով, որ մինչ իշխանությունը խոսում է դիվերսիֆիկացիայից և «ԹՐԻՓՓ» նախագծից, հայ գյուղացիները բախվում են իրացման լուրջ խնդիրների, և արտահանվող բերքը փչանում է Լարսում։ Ի պատասխան՝ Փաշինյանը շեշտեց, որ ԵԱՏՄ ազատ տեղաշարժի կանոնների խախտումը հարվածում է հենց կազմակերպության հիմքերին․ «ԵԱՏՄ-ն հիմնված է … Read more

Եթե Հայաստանին անհրաժեշտ չէ ՀԱՊԿ-ին անդամակցությունը, կարող է հեռանալ կազմակերպությունից․ Պեսկով

Երևանն ազատ է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնելու հարցում, եթե Հայաստանն այլևս կազմակերպության անդամակցության կարիքը չունի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում՝ գոհ … Read more