ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 08.06.2026 | 03:03 Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության և տարածաշրջանի բարգավաճման, համագործակցության։ Այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։ «Հույս ունեմ՝ դա դրական կընդունվի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Եվ մենք պետք է բացենք Թուրքիայի հետ սահմանները։ … Read more

Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 08.06.2026 | 03:19 Բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումները։ Խորհրդարանական ընտրություններում քվեարկությունից հետո հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ «Ես հրապարակային ասել եմ, որ հետընտրական զարգացում լինում է այնտեղ, որտեղ լինում է իշխանության կողմից ընտրությունների արդյունքների կեղծում։ Ընդդիմությունը չի կարող հետընտրական զարգացում հարուցել, բացառված բան է, որովհետև իրենց ստացած … Read more

ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 08.06.2026 | 02:44 Մենք բոլոր ընտրական տեղամասերում ունենք վստահված անձինք, ունենք արձանագրությունները, և մենք մեր սեփական հաշվարկներն ենք անում։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Factor TV-ի դիտարկմանը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս որևէ տվյալ չի հրապարակել, բոլոր տեղամասերի արդյունքներն ամփոփված չեն, «ինչպե՞ս եք վստահ պնդում, որ … Read more

ՔՊ-ն միանձնյա կձևավորի կառավարություն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների ամփոփման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրել և հայտարարել է ընտրություններում կուսակցության տարած հաղթանակի մասին։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է, որ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կձևավորի նոր կառավարությունը։ Իշխող ուժի ղեկավարը նշել է, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ այս … Read more

Ընտրությունների արդյունքները 110 տեղամասերի տվյալներով

Քաղաքականություն 08.06.2026 | 00:48 ԿԸՀ-ն հրապարակել է 110 տեղամասերի քվեարկության արդյունքները։ Դրանց համաձայն՝ ՔՊ կուսացությունը հավաքում է մեծամասնություն՝ 56,3 տոկոսով։ Անցողիկ տեղերում են նաև 3 ընդդիմադիր ուժեր․  «Ուժեղ Հայաստան» դաշինք – 21,1 տոկոս, «Հայաստան» դաշինք – 8.1 տոկոս, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 5 տոկոս։ Մյուս քաղաքական ուժերը չեն հավաքել բավարար ձայներ՝ խորհրդարան անցնելու համար։ «Միասնության … Read more

Ամփոփվել են 374 տեղամասերի արդյունքներ

Հրապարակվել են 374 ընտրատեղամասի նախնական արդյունքները: ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները 374 տեղամասերի համար: 1. Ռեֆորմիստների կուսակցություն 0.09 տոկոս 108 ձայն 2. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն 1.19 տոկոս 1198 ձայն 3. «Ուժեղ Հայաստան» դաշինք 27.38 տոկոս 27 385 ձայն 4. Հայաստանի շնորհապետական կուսակցություն 1.22 տոկոս 1564 ձայն 5. «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն 0.82 … Read more

Էմոցիոնալ պոռթկումներ էին․ Մհեր Արմենիան՝ Փաշինյանին սատանայի հետ համեմատելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն 08.06.2026 | 00:53 Շատ ուրախ ենք, շնորհավորում ենք բոլորին, ովքեր որ սատարում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և ընդհանրապես խաղաղության օրակարգին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մհեր Արմենիան։ «Ուրախ ենք, որ այո՛, առաջատար ենք, գնում ենք դեպի հաղթանակ. ժողովրդի կամքը, միասնությունը, Աստծո կամքով հաղթանակը կարծես թե հաստատված է: Սպասենք վերջնական … Read more

2/17 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատարն է, «Ուժեղ Հայաստան»-ը՝ երկրորդը

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածում գտնվող 2/17 ը ընտրատեղամասում ձայների հաշվարկն ավարտվեց։ Factor TV-ն ներկայացնում է արդյունքները. 1. Ռեֆորմիստների կուսակցություն (առաջին համար և վարչապետի թեկնածու՝ Վահան Բաբայան) – 1 ձայն, 2. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն (Նինա Կարապետյանց) – 30 ձայն, 3. «Ուժեղ Հայաստան» դաշինք («Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան», «Հայաստանը ես եմ») (Սամվել … Read more