Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Քաղաքականություն 07.06.2026 | 23:49 Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ չնայած խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ձայների հաշվարկը դեռևս շարունակվում է, և նախնական արդյունքները հրապարակված չեն։ «Ջերմագույն շնորհավորանքներ Նիկոլ Փաշինյանին։ Այսօր Հայաստանը վճռականորեն ընտրեց ազատ, անկախ և եվրոպական ապագա։ Այս պատմական քվեարկությունն ամրապնդում է ժողովրդավարությունը և ամրապնդում մեր տարածաշրջանի տեղը եվրոպական ազգերի … Read more

«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները

«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել (կամ վերաքվեարկություն նշանակել) 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները։ Այս մասին հայտնել է դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոանիսյանը։ «12/13-ում ԱԺԲ-ի քվեաթերթիկների բացակայության հիմքով, 35/65-ում ժամը 20։00-ից քվեարկության սենյակում չգտված հարյուրավոր ընտրողների (զինվորականների) քվեարկության հիմքով»,- գրել է Իոաննիսյանը։ Հիշեցնենք, որ Նուբարաշենի 10/51 տեղամասում, որտեղ զինվորների քվեարկությունն ավարտվել է միայն ժամը 21։19-ին։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան

Քաղաքականություն 08.06.2026 | 04:01 Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն միանձնյա ձևավորում է Կառավարություն և հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է, և վերազանցում է վարչապետի լիազորությունները: Այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ «Կառավարության ղեկավարը չունի իրավասություն հանդես գալու հայտարարությամբ և հայտարարելու իր միանձնյա հաղթանակի մասին, երբ քվեարկության արդյունքների 10%-ից մի փոքր ավելին … Read more

Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան

Սիրելի՛ հայրենակիցներ, այս ուշ ժամին ես ուզում եմ ներկայացնել ձեզ այս խայտառակ ընտրությունների իրավիճակը: Նման հայտարարություն է արել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։ «Դուք բոլորդ այս մեկ ամսում տեսաք՝ ինչ հալածանքների ենք մենք ենթարկվում, ինչ բռնությունների ենք մենք ենթարկվում. մեզանից, մեր թիմակիցներից մոտ 75 հոգի այսօր կալանավորված են, 700-ից ավելի մարդ ձերբակալվել են: Եվ … Read more

Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՆ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանը կշարունակի ինչպես ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը, այնպես էլ կզարգացնի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության հետ։   Հարցին,, թե արդյո՞ք Արևմուտքի քաղաքական գործիչներից որևէ մեկն իրեն զանգահարե՞լ է ընտրությունների կապակցությամբ, Նիկոլ Փաշինյան արձագանքել է․ «Ես բառացիորեն 10 րոպե առաջ, ոչ պաշտոնական զրույց եմ ունեցել նախագահ Մակրոնի հետ։ Բայց ոչ պաշտոնական։ Եվ ոչ պաշտոնական զրույց … Read more

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք

Քաղաքականություն 08.06.2026 | 04:16 Սիրելի՛ հայրենակիցներ, այս պահին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը և մեր վստահված անձինք ողջ հանրապետությունում զբաղված են ընտրատեղամասերից ստացվող տվյալների ամփոփմամբ, նշվում է դաշինքի հայտարարության մեջ։ «Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս պահի դրությամբ ամփոփել է ընտրատեղամասերի միայն մեկ քառորդի (25%-ի) արդյունքները։ Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն … Read more

Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի»,- անդրադառնալով ընտրատեղամասերում իշխանական պատգամավորների ներկայության և զինվորականների քվեարկության վերաբերյալ հնչեցված մտահոգություններին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները կհետաքննեն բոլոր ներկայացված փաստերը։ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքացիները լիարժեք հնարավորություն են ունեցել ազատորեն արտահայտելու իրենց կամքը։ Նրա պնդմամբ՝ եթե ընտրություններում տեղի են ունեցել խախտումներ, ապա դրանք իրականացվել … Read more

Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ իշխող ուժը որևէ առնչություն չունի ընտրական խախտումների հետ, իսկ տեղի ունեցած խախտումները վերագրել է ընդդիմությանը: Այս մասին նա հայտարարեց ՔՊ շտաբում հրավիրված ասուլիսի ժամանակ։  Փաշինյանը դատաիրավական համակարգից պահանջել է խիստ պատասխանատվության ենթարկել բոլոր ընտրակաշառատուներին, որպեսզի նրանք հաջորդ ընտրությունների ժամանակ հայտնվեն անազատության մեջ: Ըստ նրա՝ նախկինում ընտրակաշառատուների նկատմամբ ցուցաբերված հանդուրժողականության համար … Read more

Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան

Քաղաքականություն 08.06.2026 | 03:27 Հայաստանի համար ամենագլխավոր հնարավորությունը, և չէի ասի՝ դա հնարավորություն է, քանի որ դա արդեն իրողություն է, խաղաղությունն է, TRIPP նախագիծն է, տարածաշրջանային համագործակցությունն է և տարածաշրջանային կապուղիների բացումն է։ Խորհրդարանական ընտրություններում քվեարկությունից հետո հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ «Այդ ամենն արդեն տեղի ունեցել է։ … Read more

ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 08.06.2026 | 03:37 Հայաստանը պատրաստ չէ Եվրամիության անդամ լինել։ Մեր առաջնային նպատակն է՝ երկիրը բերել ԵՄ-ի չափանիշներին համապատասխան մակարդակի։ Խորհրդարանական ընտրություններում քվեարկությունից հետո հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ «Առանց դրա, այսպես թե այնպես, մենք չենք կարող ԵՄ անդամ լինել։ Դա նշանակում է, որ նախ մենք պետք է … Read more