Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ իշխող ուժը որևէ առնչություն չունի ընտրական խախտումների հետ, իսկ տեղի ունեցած խախտումները վերագրել է ընդդիմությանը: Այս մասին նա հայտարարեց ՔՊ շտաբում հրավիրված ասուլիսի ժամանակ։ 

Փաշինյանը դատաիրավական համակարգից պահանջել է խիստ պատասխանատվության ենթարկել բոլոր ընտրակաշառատուներին, որպեսզի նրանք հաջորդ ընտրությունների ժամանակ հայտնվեն անազատության մեջ: Ըստ նրա՝ նախկինում ընտրակաշառատուների նկատմամբ ցուցաբերված հանդուրժողականության համար պատասխանատվություն է կրում նաև դատական համակարգը:

Նիկոլ Փաշինյանը բացառել է հետընտրական ցանկացած անկայունություն՝ պնդելով, որ ընդդիմադիր ուժերը Հայաստանում չունեն հանրային աջակցություն և համարվում են մարգինալ: Նա խոստացել է առաջիկա հինգ տարիների ընթացքում քաղաքականապես «արմատախիլ անել» և ոչնչացնել այդ ուժերը՝ իրենց երեք առաջնորդներով։

«Ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է բանտում լինի, Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է»,- հայտարարեց Փաշինյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment