Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

08.06.2026 | 03:19

Բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումները։ Խորհրդարանական ընտրություններում քվեարկությունից հետո հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Ես հրապարակային ասել եմ, որ հետընտրական զարգացում լինում է այնտեղ, որտեղ լինում է իշխանության կողմից ընտրությունների արդյունքների կեղծում։ Ընդդիմությունը չի կարող հետընտրական զարգացում հարուցել, բացառված բան է, որովհետև իրենց ստացած ձայների մի շատ մեծ մասն ընտրակաշառքով ստացած ձայներն են, և բացառում եմ, որ Հայաստանի ժողովուրդը թույլ կտա, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունն ընդհանրապես թպրտա։ Թույլ տվեք կանխատեսել, որ ոչ մի հետընտրական պրոցես էլ չի լինի»,- հայտարարեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

Leave a comment