Էդմեն Շահբազյանի մասնակցությամբ մենամարտը լավագույնն է ճանաչվել UFC-ի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

UFC-ի միջին քաշային կարգում հանդես եկող ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանը պարտություն է կրել ԱՄՆ-ում կայացած UFC Vegas 118 մրցաշարում։ Ամերիկահայ մարտիկը մրցել է ամերիկացի Բրենդան Ալենի հետ ու պարտվել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 27։30, 27։30, 28։29։ Էդմեն Շահբազյանի ու Բրենդան Ալենի հանդիպումը ճանաչվել է մրցաշարի լավագույն մենամարտ, ինչի շնորհիվ մարտիկները կստանան 100 հազար դոլար բոնուս։ 28-ամյա … Read more

Սամուել Սևյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող

Ջերմուկում ավարտվել է Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպված Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։ 10 գրոսմայստերների մասնակցությամբ մրցաշարի հաղթող է դարձել ամերիկահայ Սամուել Սևյանը, որը կարիերայում երկրորդ անգամ է նվաճել այս տիտղոսը։ Երկրորդ տեղը գրավել է Վլադիսլավ Արտեմևը, լավագույն եռյակը եզրափակել է Նիհալ Սարին։ «Ջերմուկը դարձավ միջազգային շախմատի կենտրոն՝ հյուրընկալելով տասը էլիտար գրոսմայստերների … Read more

Արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին․ Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին

Քաղաքականություն 08.06.2026 | 11:58 «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ»։ Այս մասին Էստոնիայի ԱԳ նախարար  Մարգուս Ցահքնան գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Այս արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին, տարածաշրջանային կայունությանը և եվրոպացի գործընկերների ու ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցությանը՝ նույնիսկ սպառնալիքների և ահաբեկումների … Read more

2025-ի տվյալներով՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ 500 մլն դրամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2025 թվականի արդյունքներով՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ 500 մլն դրամ, ինչը 2024 թվականի ցուցանիշից ավելի է 307 մլրդ դրամով կամ 11%-ով։ Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը։ Վերջինն այս ցուցանիշի համար շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում հարկեր վճարող քաղաքացիներին՝ շեշտելով, որ պետական բյուջեն Հայաստանի Հանրապետության … Read more

Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Քաղաքականություն 08.06.2026 | 11:35 «Շնորհավորում եմ, սիրելի Նիկոլ Փաշինյան, խորհրդարանական ընտրություններում այս համոզիչ հաղթանակի կապակցությամբ»։ Այս մասին X-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ես ուրախ եմ շարունակել Ձեզ հետ աշխատանքը՝ սկսված մեր ժողովուրդների օգտին մեր համագործակցությունն ավելի ամրապնդելու, Հայաստանի խաղաղությունն ու ինքնիշխանությունը սատարելու, ինչպես նաև Եվրոպայի հետ մերձեցման դինամիկային աջակցելու համար»,- հայտարարել է Ֆրանսիայի … Read more

Կրիստիան Էրիկսենն ուշագնաց է եղել Դանիա-Ուկրաինա խաղի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենն ուշագնաց է եղել Ուկրաինայի հավաքականի դեմ ընկերական հանդիպման ժամանակ։ Դանիայի Օդենսե քաղաքում անցկացված խաղի 75-րդ րոպեին գերմանական «Վոլֆսբուրգի» 34-ամյա ֆուտբոլիստը կորցրել է գիտակցությունն ու ընկել խոտածածկին։ Էրիկսենը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ հանդիպումն անավարտ է մնացել։ Դանիացիները հաղթում էին 2։1 հաշվով։ Դանիայի հավաքականի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Էրիկսենն ուշքի է … Read more

Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 08.06.2026 | 11:17 Հայ ժողովուրդն իր քվեարկությամբ  տեր կանգնեց իր պետությանը, ապագային, խաղաղությանը։ Եվ ես ուզում եմ արձանագրել, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է։ Այս մասին 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ սա կարևոր, բայց  ոչ վերջնական արդյունք է։ «Ես կարծում եմ, որ ժողովուրդը հստակ իր կամքն … Read more

Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆլորենտինո Պերեսը 4 տարի ժամկետով վերընտրվել է Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբի նախագահի արտահերթ ընտրություններում 79-ամյա իսպանացին ստացել է ձայների 65,95 տոկոսը։ Մյուս թեկնածու Էնրիկե Ռիկելմեն հավաքել է 34,05 տոկոս ձայն։ Քվեարկությանը մասնակցել են «Ռեալի»՝ 18 տարին լրացած գրանցված երկրպագուները (սոսյոս)։ 2006 թվականից հետո առաջին անգամ «Ռեալի» նախագահի պաշտոնին հավակնում … Read more