Սամուել Սևյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող

Ջերմուկում ավարտվել է Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպված Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։

10 գրոսմայստերների մասնակցությամբ մրցաշարի հաղթող է դարձել ամերիկահայ Սամուել Սևյանը, որը կարիերայում երկրորդ անգամ է նվաճել այս տիտղոսը։

Երկրորդ տեղը գրավել է Վլադիսլավ Արտեմևը, լավագույն եռյակը եզրափակել է Նիհալ Սարին։

«Ջերմուկը դարձավ միջազգային շախմատի կենտրոն՝ հյուրընկալելով տասը էլիտար գրոսմայստերների մրցաշար, որը աչքի ընկավ լուրջ նախապատրաստությամբ, պայքարային պարտիաներով և մինչև վերջին խաղափուլը պահպանված բարձր լարված մրցակցությամբ։

Մրցաշարը կրկին համախմբեց բարձրակարգ շախմատիստների, հարգանքի տուրք մատուցեց Ստեփան Ավագյանի հիշատակին և ընդգծեց Հայաստանի հանձնառությունը՝ հյուրընկալելու բարձր մակարդակի միջազգային շախմատային միջոցառումներ»,- նշված է ՀՇՖ հաղորդագրության մեջ։

Leave a comment