2025-ի տվյալներով՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ 500 մլն դրամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2025 թվականի արդյունքներով՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ 500 մլն դրամ, ինչը 2024 թվականի ցուցանիշից ավելի է 307 մլրդ դրամով կամ 11%-ով։ Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինն այս ցուցանիշի համար շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում հարկեր վճարող քաղաքացիներին՝ շեշտելով, որ պետական բյուջեն Հայաստանի Հանրապետության ընտանեկան բյուջեն է, և յուրաքանչյուրը պետք է սրտացավություն ցուցաբերի դրա նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Leave a comment