Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները պետք է նախապես քննարկվեին ՄԱԿ-ում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի «միակողմանի» հարձակումները Իրանում պետք է քննարկվեին հենց այս նպատակով ստեղծված կոլեկտիվ մարմիններում, ինչպիսին է ՄԱԿ-ը, գրում է Middle East Eye-ը։ «Բոլորը կարող էին ստանձնել իրենց պատասխանատվությունը, քանի որ միայն [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդին դիմելով կարող է ուժի կիրառումն անհրաժեշտ օրինականություն ձեռք բերել»,- լրագրողներին ասել … Read more

Արարատ Միրզոյանն ու Սեյեդ Արաղչին անդրադարձել են հումանիտար բնույթի հարցերի

Քաղաքականություն 02.03.2026 | 15:30 Արարատ Միրզոյան-Սեյեդ Արաղչի հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ զրուցակիցներն անդրադարձել են հումանիտար բնույթի հարցերի։ «Մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանն իր ցավակցությունն … Read more

Թումանյան փողոցում տեղակայված «Կարաս» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությունը պատկանող «Կարաս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Թումանյան 19) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարական կանոնների, հիգիենիկ նորմատիվների պահանջները: «Առաստաղի վրա առկա են եղել վնասված տեղեր, ինչը նպաստել է կեղտի կուտակմանը, գոլորշու խտացմանը, անցանկալի բորբոսների աճին։ Խոհանոցի հատակի … Read more

Իսրայելը չի բացառում ցամաքային գործողությունները Լիբանանում

Քաղաքականություն 02.03.2026 | 15:58 Իսրայելի բանակի խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պատրաստվում են ցամաքային գործողությունների Լիբանանում նոր փոխհրաձգություններից հետո, ասել է, որ «բոլոր տարբերակները սեղանին են», գրում է BBC-ն։ Նա հավելել է՝ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը «ծանր գին կվճարի» Իսրայելին հարվածելու համար։ «Մենք պատրաստված ենք, լավ պատրաստված։ Մենք մոբիլիզացրել ենք շուրջ 100,000 պահեստազորայինի՝ տասնյակ … Read more

Լիլիթ Մկրտչյանը և Հայկ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Երևան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության մրցումային 3-րդ օրը Հայաստանը նվաճել է արծաթե մեդալ: Շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդ+կին) մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանը և Հայկ Մինասյանը դուրս են եկել եզրափակիչ, որտեղ 3։6 հաշվով պարտվել են Վիկտորիա Ռիբալովա – Դանիլո Դանիլենկո Ուկրաինան ներկայացնող զույգին ու դարձել փոխչեմպիոն։ Բրոնզե մեդալակիր է … Read more

Իրանն ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել է միջուկային օբյեկտներին հարվածելու մեջ․ ՄԱԳԱՏԷ-ն նշում է՝ վնասի նշաններ չկան

Քաղաքականություն 02.03.2026 | 15:38 ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածել են Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային  գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին, հայտնում է Reuters-ը։ Ըստ նրա՝ հարված է հասցվել Նաթանզի միջուկային օբյեկտին։ Նաջաֆի պնդմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել կիրակի՝ մարտի 1-ին։ Նա ասել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածել են «իրանյան խաղաղ, պաշտպանված … Read more

Իրանը հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակին հարվածելու մասին

Քաղաքականություն 02.03.2026 | 15:03 Իրանը հայտարարել է, որ թիրախավորել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը և ռազմաօդային ուժերի հրամանատարի շտաբը։  Ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ Իսրայելի վարչապետի ճակատագիրը անորոշության մեջ է։ Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարել է, որ «սիոնիստական ​​ռեժիմի հանցագործ վարչապետի գրասենյակը և ռեժիմի ռազմաօդային ուժերի … Read more

Զինվորի սպանության գործով մեկ անձ կալանավորվել է

Հասարակություն 02.03.2026 | 15:06 ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը): «Անձը կալանավորվել է»,- ասված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ հայտնաբերվել է զինծառայող … Read more

Իսրայելը հայտարարել է Իրանի հետախուզության երկու բարձրաստիճան պաշտոնյաների մահվան մասին

Քաղաքականություն 02.03.2026 | 15:12 Իսրայելական ուժերի կողմից իրականացված գործողության ընթացքում սպանվել են Իրանի հետախուզության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս մասին ասվում է Իսրայելի բանակի հայտարարության մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Խոսքը Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարության (որը, ի թիվս այլ բաների, պատասխանատու է հետախուզության և հակահետախուզության համար) ղեկավարի տեղակալ Սեյեդ Յահայա Համիդիի և նախարարության … Read more