Լիլիթ Մկրտչյանը և Հայկ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Երևան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության մրցումային 3-րդ օրը Հայաստանը նվաճել է արծաթե մեդալ:

Շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդ+կին) մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանը և Հայկ Մինասյանը դուրս են եկել եզրափակիչ, որտեղ 3։6 հաշվով պարտվել են Վիկտորիա Ռիբալովա – Դանիլո Դանիլենկո Ուկրաինան ներկայացնող զույգին ու դարձել փոխչեմպիոն։ Բրոնզե մեդալակիր է դարձել Աարո Վուրիմա – Իդա Հիկիլաե զույգը Ֆինլանդիայից:

Այս մրցաձևում Հայաստանը ներկայացրել է նաև Գոհար Հարությունյան – Գոռ Խաչատրյան զույգը, որը մրցանակային տեղ չի գրավել։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել շարժվող թիրախ նորմալ վազք կանանց պայքարում։

Leave a comment