Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Արհեստավորների փողոց 5-118 առանձնատներ, Գրողների փողոց 1, 3 առանձնատներ, Կորի փողոց 12, 16 առանձնատներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00-17:00 Կոմիտասի պողոտա 23-25 շենքեր, Փափազյան փողոց 22-22/3 շենքեր, Կոմիտասի նրբանցք … Read more

Արհեստական ​​բանականությունը խորհուրդ է տալիս միջուկային հարված հասցնել պատերազմի ավարտի համար. հետազոտություն

Գիտնականները ռազմական խաղերում փորձարկել են արհեստական ​​բանականության առաջատար մոդելները՝ GPT-5.2, Claude Sonnet 4 և Gemini 3 Flash: Արդյունքում, սցենարների 95%-ում արհեստական ​​բանականությունն առնվազն մեկ անգամ օգտագործել է մարտավարական միջուկային զենք: Ոչ մի մոդել չի ընտրել հանձնվելը: Հետազոտողները կոչ են անում արհեստական ​​բանականությանը հեռու պահել իրական աշխարհում միջուկային հարվածի հարցում որոշումներից: Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողները փորձարկել … Read more

«Արարատ-Արմենիայի» ֆան ակումբ․ Ոչ ֆուտբոլային պայքար հայկական ֆուտբոլում

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջատար «Արարատ-Արմենիայի» երկրպագուական ակումբ ԱԼՖԱ-ն հանդես է եկել հայտարարությամբ։ «Ոչ ֆուտբոլային պայքար հայկական ֆուտբոլում Հարգելի հայ ֆուտբոլասեր հանրություն, օրեր առաջ հայտնի դարձավ, որ տարիներ շարունակ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում իր տնային հանդիպումները անցկացնելուց հետո «Արարատ-Արմենիան» Հայաստանի առաջնության գարնանային հատվածի իր տնային հանդիպումները կանցկացնի Աբովյան քաղաքում՝ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։ Կարճ ժամանակ անց … Read more

Դիվանագիտությունը փոթորկվող ծովերում թույլ է տվել անվտանգ նավարկել և մեր պետականության նավը խաղաղ ջրեր բերել. Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է դիվանագետներին նրանց մասնագիտական տոնի՝ Դիվանագետի օրվա առիթով՝ ընդգծելով դիվանագիտության կարևոր դերը Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և տնտեսական զարգացման առաջմղման գործում: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։ «Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ պարոն վարչապետ, Կառավարության, խորհրդարանի սիրելի՛ գործընկերներ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հարգելի՛ աշխատակիցներ, Դիվանագիտական ծառայության հարգելի՛ ծառայողներ, Բարի երեկո, այսօր … Read more

Հասել ենք մի հանգրվանի, երբ կարողանում ենք պաշտպանվել փոթորիկներից, կարկուտներից և բազում աշխարհաքաղաքական աղետներից. Փաշինյան

Երևանում Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դիվանագետներին, ընդգծել դիվանագիտության դերը անվտանգության և երկրի տնտեսական զարգացման ապահովման գործում։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը շնորհավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և բոլոր դիվանագետներին մասնագիտական օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայության համար և ընդգծել, որ չափազանց կարևոր … Read more

Մեղրիում հայտնաբերվել է շուրջ 30 կգ թմրամիջոց

Հասարակություն 02.03.2026 | 23:04 Մարտի 2-ին ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համատեղ գործողության արդյունքում Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց՝ 24,5 կգ մարիխուանա, 0,5 կգ հերոին և 5 կգ մեթամֆետամին: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարը Իրանից թռչող 2 Սու-24 է խոցել

Քաղաքականություն 02.03.2026 | 22:43 Կատարի ռազմաօդային ուժերը խոցել են ռուսական արտադրության Սու-24 ռազմաճակատային երկու ռմբակոծիչ, որոնք թռչում էին Իրանից, ինչպես նաև որսացել են մի քանի բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը: «Կատարի ռազմաօդային ուժերը հաջողությամբ խոցել են երկու ինքնաթիռ (Սու-24), որոնք թռչում էին Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Կատարի ռազմաօդային ուժերը և … Read more

Եվրաբասկետ․ Հայաստանի հավաքականը պարտվեց Բուլղարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրաբասկետ-2029-ի նախընտրական փուլի երրորդ տուրում սեփական խաղահրապարակում մրցեց բուլղարացիների հետ ու պարտվեց 80։100 հաշվով։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց ֆրանսիական «Բուրժ» ակումբի խաղարկող Դարիուս Մաքգին, որը Հայաստանի հավաքականի կազմում վաստակեց 35 միավոր։ Հայ բասկետբոլիստները կրեցին երրորդ անընդմեջ պարտությունը և կորցրին հաջորդ փուլ դուրս գալու շանսերը։ Նախորդ երկու խաղում Հայաստանի հավաքականը պարտվել էր … Read more

Բաքվում Ճապոնիայի դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով

Քաղաքականություն 02.03.2026 | 22:26 Բաքվում Ճապոնիայի դեսպանատունը հայտարարել է, որ անորոշ ժամանակով դադարեցնում է գործունեությունը՝ Մերձավոր Արևելքում լարվածության սրման պատճառով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեսպանատունն այս մասին հայտարարել է Facebook-ում հրապարակմամբ։ «Մեր դեսպանատունն անորոշ ժամանակով դադարեցրել է գործունեությունը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Վիզայի դիմումների ընդունումը և վիզաների տրամադրումը նույնպես կասեցվել են։ Մենք խնդրում ենք ձեզ հաշվի … Read more