«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ

Հասարակություն 16.02.2026 | 12:03 Մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների մամուլի ասուլիսը: Նրանք ամփոփում են 2026 թվականի փետրվարի 13-14-ը Ծաղկաձորում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետների և լրագրողների հանդիպումը, կներկայացնեն նախաձեռնության գործունեությունը և ծրագրերը:

Բելգորոդը հրթիռային հարձակման է ենթարկվել․ զգալի վնաս է հասցել էներգետիկ ենթակառուցվածքներին

Ռուսական Բելգորոդը ենթարկվել է զանգվածային հրթիռային հարձակման: Հակաօդային պաշտպանության համակարգը քաղաքի վրա նաև ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք է խոցել: Վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ, բազմաբնակարան շենքի մեկ բնակարան։ Այս մասին  տելեգրամում գրել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նախօրեին ուշ երեկոյան նա հաղորդել էր նոր հրթիռային հարվածի մասին։ Նախնական … Read more

Հոկեյի Հայաստանի հավաքականը կխաղա Չեխիայի թիմի դեմ

Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 21-ին ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի թիմի դեմ բաց երկնքի տակ։ Խաղը կկայանա Գյումրիի Բարեկամության այգում ու կմեկնարկի 20:00-ին․ հաղորդում է Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունը։ Միջոցառումը տեղի կունենա Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ։ Կազմակերպիչները պատրաստել են հագեցած մշակութային ծրագիր, որը կմեկնարկի խաղից մեկ ժամ առաջ։ Մուտքն ազատ է։ Հայ-չեխական հոկեյի երեկոն … Read more

Իրանը պատրաստ է միջուկային փոխզիջման, եթե ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն. Արաղչին ժամանել է Ժնև՝ բանակցությունների

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին կիրակի երեկոյան դիվանագիտական ​​և տեխնիկական պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Ժնև՝ մի շարք խորհրդակցությունների համար։ Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ՝ Արաղչիին դիմավորել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Վոլֆգանգ Բրյուլհարտը։ Այցի ընթացքում Արաղչին հանդիպումներ է ունենալու Շվեյցարիայի արտգործնախարարի, իր օմանցի գործընկերոջ և  Ատոմային էներգիայի … Read more

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարել են որպես ՍԴ դատավոր 

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները փետրվարի 13-ին  դադարել են։ Փետրվարի 12-ին ուժի մեջ է մտել նրա վերաբերյալ մեղադրական դատավճիռը, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարում են, եթե օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով: Տվյալ դեպքում, փաստորեն, … Read more

Ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով. ՈՒՂԻՂ

Հասարակություն 16.02.2026 | 11:03 Մեկնարկել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Աննա Բեգլարյանի ասուլիսը: Թեմա՝ ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։