Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարել են որպես ՍԴ դատավոր 

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները փետրվարի 13-ին  դադարել են։ Փետրվարի 12-ին ուժի մեջ է մտել նրա վերաբերյալ մեղադրական դատավճիռը, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարում են, եթե օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով:

Տվյալ դեպքում, փաստորեն, Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։


Թովմասյանը, հիշեցնենք, մեղադրվում էր Արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Մեղադրանքը չի ընդունել և բազմիցս  հայտարարել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է քաղաքական դրդապատճառներով։

 

Արաքս Մամուլյան

Leave a comment