Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Շվեյցարիայի առաջնությունում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Յուրա Մելիքյանը նորամուտն է նշել «Սթարվինգս Բազելի» կազմում։ «Լուգանո Թայգերսի» դեմ Շվեյցարիայի բարձրագույն առաջնության (Switzerland LNA) հերթական տուրի խաղում Մելիքյանը խաղահրապարակում անցկացրել է 23 րոպե, վաստակել է 15 միավոր և կատարել 6 ռեբաունդ: «Սթարվինգս Բազելը» հաղթել է 86:76 հաշվով ու չորրորդն է մրցաշարային աղյուսակում։ Յուրա Մելիքյանը հունվարին է միացել շվեյցարական … Read more

Ճապոնիայի իշխող կուսակցությունը պատմական հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում

Քաղաքականություն 09.02.2026 | 12:11 Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (ԼԴԿ), որը գլխավորում է վարչապետ Սանաե Տակաիչիին, հաղթել է երկրի խորհրդարանի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի արտահերթ ընտրություններում։ Reuters-ի փոխանցմամբ՝ ԼԴԿ-ն ստացել է խորհրդարանի 465 տեղերից 316-ը, ինչը նրա պատմության մեջ լավագույն արդյունքն է և նշանակալի հաղթանակ 64-ամյա Սանաե Տակաիչիի համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ճապոնիայի առաջին կին … Read more

Ավինյանը դիմում է երևանցիներին․ «Վարձակալեք այն տարծքները, որոնց վրա ավտոտնակ եք կառուցել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մենք պարբերաբար ստանում ենք ավտոտնակների, մետաղյա ավտոտնակների կամ որևէ տեսակի ավտոտնակների տակի հողի օրինականացման հայտեր, ինքնակամ շինությունների որոշման համաձայն և ստիպված ենք լինում մերժել այդ հայտերը, քանի որ դրանք մեծամասամբ գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա»,- այս մասին քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ գլխավոր հատակագծով հիմնականում բոլոր ավտոտնակները՝ … Read more

Շատ վատ վիճակում է այդ ճանապարհը․ Ավինյանը՝ Արին Բերդի փողոցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի և Արցախի փողոցների խաչմերուկը Արին Բերդի փողոցի հինգերորդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը պատրաստ է, առկա է փորձաքննության դրական եզրակացությունը և ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները ներառվել են 2026 թվականի գնումների պլանում։ «Սա իրապես կարևոր է, շատ վատ վիճակում է այդ ճանապարհը»,- քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է … Read more

Իրանը Նոբելյան մրցանակակիր Նարգիզ Մոհամմադիին 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել

Իրանը Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադիին դատապարտել է 7,5 տարվա ազատազրկման՝ հացադուլ սկսելուց հետո, հայտարարել են նրա կողմնակիցները։ Այսպիսով, Թեհրանը խստացնում է բոլոր այլախոհների դեմ պայքարը՝ համազգային բողոքի ցույցերից և հազարավոր մարդկանց մահից հետո, գրում է The Guardian-ը։ Մոհամմադիի փաստաբան Մոստաֆա Նիլին X-ում գրառմամբ հաստատել է դատավճիռը՝ նշեով, որ այն կայացվել է շաբաթ՝ Մաշհադ … Read more

Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 10-ին

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը  տեղի կունենա փետրվարի 10-ին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեկտեմբերի 30-ին դատական գործընթացն անորոշ ժամանակով հետաձգվել էր։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս գործով դատավորների կազմը, որը նախագահում է դատավոր Զեյնալ Աղաևը, հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Արցախի ղեկավարների շինծու գործերով դատավճիռներ կայացնելու։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի   https://factor.am/968207.html…

Ստյոպա Մկրտչյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտն են նշել 2-րդ Բունդեսլիգայի ակումբներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ստյոպա Մկրտչյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտն են նշել Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայում։ 22-ամյա պաշտպան Ստյոպա Մկրտչյանը «Նյուրնբերգի» մեկնարկային կազմում մասնակցել է «Պադերբորնի» դեմ 21-րդ տուրի արտագնա հանդիպմանը, որում դաշտի տերերը հաղթել են 2։1 հաշվով։ Առաջին խաղակեսում Մկրտչյանը սեփական տուգանային հրապարակում խախտել է կանոնները, ինչից հետո նշանակվել է 11-մետրանոց հարված ու «Պադերբորնը» բացել … Read more

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ պաշտոնական այցով կժամանի Հայաստան

ՀՀ կառավարությունից հայտնում են, որԱմերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ «Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով»,- ասված է հաղորդագրությունում։