Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Շվեյցարիայի առաջնությունում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Յուրա Մելիքյանը նորամուտն է նշել «Սթարվինգս Բազելի» կազմում։

«Լուգանո Թայգերսի» դեմ Շվեյցարիայի բարձրագույն առաջնության (Switzerland LNA) հերթական տուրի խաղում Մելիքյանը խաղահրապարակում անցկացրել է 23 րոպե, վաստակել է 15 միավոր և կատարել 6 ռեբաունդ:

«Սթարվինգս Բազելը» հաղթել է 86:76 հաշվով ու չորրորդն է մրցաշարային աղյուսակում։

Յուրա Մելիքյանը հունվարին է միացել շվեյցարական ակումբին։ Նրա նախորդ ակումբը Լատվիա – Էստոնիա միասնական բասկետբոլային լիգայի մասնակից «Լատվիաս Ունիվերսիտատեն» էր։

Leave a comment