Շատ վատ վիճակում է այդ ճանապարհը․ Ավինյանը՝ Արին Բերդի փողոցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի և Արցախի փողոցների խաչմերուկը Արին Բերդի փողոցի հինգերորդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը պատրաստ է, առկա է փորձաքննության դրական եզրակացությունը և ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները ներառվել են 2026 թվականի գնումների պլանում։

«Սա իրապես կարևոր է, շատ վատ վիճակում է այդ ճանապարհը»,- քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նշենք՝ խնդրին օրեր առաջ ուշադրություն է հրավիրել նաև Factor TV-ն։ Տարածքի բնակիչները մեզ հետ զրույցում նշել են, որ Արին Բերդի փողոցում մեծ ջրափոսերի պատճառով ո՛չ հնարավոր է լինում քայլել, ո՛չ մեքենայով երթևեկել։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment