Աբու-Դաբիում ՀՀ-Ադրբեջան հանդիպմանը և ԱՄՆ փոխնախագահի այցին նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ

Քաղաքականություն 11.02.2026 | 11:03 «Հայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը մամուլի ասուլիս է հրավիրել՝ նվիրված Աբու-Դաբիում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը և ԱՄՆ փոխնախագահ Ջ․Դ․ Վենսի՝ Հայաստան այցի արդյունքներին։

Էդուարդ Սպերցյանը վնասվածք է ստացել

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Այդ մասին հայտնել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը։ «Հուսով եմ՝ վնասվածքը լուրջ չէ։ Նախախաղային մարզման ժամանակ նա անհաջող ընկավ։ Հետազոտությունը ցույց տվեց, որ ամեն ինչ այնքան վատ չէ։ Մի քանի օր է պետք վերականգնման համար։ Պետք է բացառել ռիսկերը»,- … Read more

Վենսի գրասենյակը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության մասին ջնջված գրառումը «սխալմամբ է ուղարկվել»

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրասենյակը հայտարարել է, որ այժմ ջնջված գրառումը, որում 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունները նշվում էին որպես ցեղասպանություն, «սխալմամբ է ուղարկվել», գրում է Bloomberg-ը։ Վենսի պաշտոնական X-ի էջում հրապարակվել էր փոխնախագահի և նրա տիկնոջ լուսանկարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որը հետագայում հեռացվել է։ Այնտեղ ասվում էր, որ նրանք «մասնակցել են ծաղկեպսակ դնելու արարողությանը … Read more

ՀՀ-ին են վերադարձվել շուրջ 60 միլիարդ 553 միլիոն դրամ արժեքով հողատարածք և 5 անշարժ գույք․ Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ամփոփվել են Արարատի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները․ պետությանը և համայնքներին  են վերադարձվել 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր, մանկապարտեզների մասնաշենքեր, պուրակներ և մշակույթի տուն։ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 10-ին ամփոփվել են Արարատի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել … Read more

Կանադայի դպրոցներից մեկում զանգվածային հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել, ավելի քան 25 վիրավոր կա

Կանադայի Բրիտանական Կոլումբիա շրջանի Թամբլեր Ռիջ քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ մի կին, որին ոստիկանությունը համարում է կրակողը։ Եվս երկու մարդու դիակ է հայտնաբերվել միջադեպի հետ ենթադրաբար կապված տանը, հայտնել են Կանադայի իշխանությունները, գրում է France 24-ը։ Կանադայի ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է … Read more