Էդուարդ Սպերցյանը վնասվածք է ստացել

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Այդ մասին հայտնել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը։

«Հուսով եմ՝ վնասվածքը լուրջ չէ։ Նախախաղային մարզման ժամանակ նա անհաջող ընկավ։ Հետազոտությունը ցույց տվեց, որ ամեն ինչ այնքան վատ չէ։ Մի քանի օր է պետք վերականգնման համար։ Պետք է բացառել ռիսկերը»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Այս օրերին «Կրասնոդարը» հավաք է անցկացնում Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ մասնակցեց նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայի Ձմեռային գավաթին։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 18 հանդիպման, դարձել 8 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a comment