Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Հասարակություն 07.02.2026 | 21:00 Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում: Հիշեցնենք՝ Փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին: