Կեղծ ահազանգել են ԲԿ և շտապօգնության անձնակազմի մեկնելուց հետո հափշտակել տերմինալը․ ՔԿ

2025 թվականի մայիսի 19-ին Գ.Մ.-ն և Մ.Ա.-ն բժշկական կենտրոնում կեղծ ահազանգ են կատարել և շտապօգնության անձնակազմի մեկնելուց հետո մուտք են գործել տվյալ բժշկական կենտրոնի ընդունարան և հափշտակել վճարային տերմինալը: Այս ամենը պարզվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում, հայտնում է ՔԿ-ն։  «Այնուհետև, վերջիններս տերմինալը տեղափոխել են ընկերության տարածքի … Read more

Սաուդյան Արաբիայում չեն հասկանում Ռոնալդուի դիրքորոշումը

Սաուդյան Արաբիայի ու երկրի պետական ներդրումային հիմնադրամի ղեկավարությունը չի հասկանում, թե Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ինչու է հրաժարվել խաղալ «Ալ Նասրի» կազմում, հաղորդում է Sky Sports-ը։ Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը հովանավորում է երկրի առաջատար ֆուտբոլային ակումբներին։ Ռոնալդուն օրեր առաջ բոյկոտել էր «Ալ Նասրի» հանդիպումը՝ դժգոհելով հիմնադրամի որոշումներից։ 40-ամյա հարձակվողը կարծում է, որ «Ալ Նասրի» … Read more

ԱԺ ընտրությունը կլինի հունիսի 7-ին. նախագահի հրամանագիրը

Քաղաքականություն 06.02.2026 | 18:43 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը  հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի հերթական ընտրությունը 2026 թվականի հունիսի 7-ին նշանակելու մասին: «Ղեկավարվելով Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին մասով և 93-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը. 1. Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2026 թվականի հունիսի 7-ին:2. Սույն հրամանագիրն ուժի … Read more

ՌԴ-ն դադարեցնում է ռուսական անձնագրերի տրամադրումը Աբխազիայի  տարածքում

Աբխազիայի ինքնահռչակ Հանրապետությունում Ռուսաստանի ներքին անձնագրերի տրամադրման գրասենյակների գործունեությունը կդադարեցվի։ Այս մասին հայտարարել է Սուխումիում ՌԴ դեսպանատունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի ներքին անձնագրեր տրամադրելու գրասենյակները բացվել են 2026 թվականի հունվարին՝ «աբխազ քաղաքացիների համար առավելագույնս հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով», համաձայն «Երկքաղաքացիության հարցերի կարգավորման մասին» համաձայնագրի, որը կողմերը ստորագրել են 2022 թվականին, և որն ուժի … Read more

Էստոնիան գիշերներն ամբողջությամբ կփակի Ռուսաստանի հետ սահմանը

Քաղաքականություն 06.02.2026 | 18:23 Էստոնիայի իշխանությունները որոշել են գիշերներն ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանը։ Որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 24-ին և կգործի երեք ամիս ժամկետով, գրում է Current time-ը: «Հետագա որոշումները կկայացվեն՝ հիմնվելով անվտանգության կարիքների և սահմանին տիրող իրավիճակի վրա»,- ասել է երկրի վարչապետ Քրիստեն Միխալը։ Որպես որոշման պատճառ նշվել է Ռուսաստանի «ոչ ռացիոնալ» գործողությունները … Read more

Իրավապաշտպան ՀԿ-ների բաց նամակը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ հայ գերիների հարցով

20 իրավապաշտպան կազմակերպություններ դիմում են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ Բաքվում շինծու դատավարությունների արդյունքում կայացված ցմահ կամ երկարաժամետ ազատազրկման դատավճիռների վերաբերյալ։ Նամակը ստորև․ «Հարգելի պարոն փոխնախագահ, Ողջունում ենք Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, և հույս ենք հայտնում, որ այն խթան կհանդիսանա հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տեսանկյունից: Հաշվի առնելով, որ Ձեր հագեցած այցի … Read more

100% սուբսիդավորում և AWS փորձագիտական աջակցություն՝ ԲՏԱ նախարարության նոր ծրագրում

Փետրվարի 5-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում՝ արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ներկայացման նպատակով: Հանդիպումն իրականացվել է ՀՀ ԲՏԱ նախարարության և Amazon Web Services (AWS)-ի համատեղ նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ-ն։  Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ, ստարտափներ, գիտահետազոտական խմբեր, … Read more

Նորբերտո Բալեկյանն անվրեպ է իրացրել հետխաղյա 11-մետրանոցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արգենտինայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Բարակաս Սենտրալը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Տեմպերլեյին» ու նվաճել հաջորդ փուլի ուղեգիր։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը «Բարակաս Սենտրալի» կազմում փոխարինման է մտել 64-րդ րոպեին ու անվրեպ իրացրել հետխաղյա 11-մետրանոցը։  Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2։2 հաշվով։ Առաջին խաղակեսից հետո «Տեմպերլեյն» ունեցել է 2 գոլի առավելություն, բայց … Read more

Պեսկովը Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցությունները կառուցողական և շատ բարդ է անվանել

Քաղաքականություն 06.02.2026 | 17:41 Աբու Դաբիում անվտանգության հարցերով Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա աշխատանքային խմբի շրջանակում բանակցությունները կառուցողական էին և շատ բարդ, այդ աշխատանքը կշարունակվի։ Այս մասին հայտարարել է  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։ «Երկու օր կառուցողական, միևնույն ժամանակ, շատ բարդ աշխատանք է տեղի ունեցել։ Այն կշարունակվի»,- լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով Կրեմլի կողմից վերջին … Read more