ԱԺ ընտրությունը կլինի հունիսի 7-ին. նախագահի հրամանագիրը

Քաղաքականություն

06.02.2026 | 18:43

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը  հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի հերթական ընտրությունը 2026 թվականի հունիսի 7-ին նշանակելու մասին:

«Ղեկավարվելով Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին մասով և 93-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը.

1. Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2026 թվականի հունիսի 7-ին:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- նշված է հրամանագրում:

Leave a comment