Էստոնիան գիշերներն ամբողջությամբ կփակի Ռուսաստանի հետ սահմանը

Քաղաքականություն

06.02.2026 | 18:23

Էստոնիայի իշխանությունները որոշել են գիշերներն ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանը։ Որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 24-ին և կգործի երեք ամիս ժամկետով, գրում է Current time-ը:

«Հետագա որոշումները կկայացվեն՝ հիմնվելով անվտանգության կարիքների և սահմանին տիրող իրավիճակի վրա»,- ասել է երկրի վարչապետ Քրիստեն Միխալը։

Որպես որոշման պատճառ նշվել է Ռուսաստանի «ոչ ռացիոնալ» գործողությունները սահմանին։ Էստոնիայի կառավարությունը նշել է, որ անցակետերի գիշերային փակումը թույլ կտա ավելի շատ ռեսուրսներ հատկացնել սահմանային անվտանգությանը, հաղորդում է ERR-ը։

Գիշերը գործող վերջին երկու տրանսպորտային սահմանային անցակետերը՝ Լուհամաան և Կոյդուլան, փետրվարի 24-ին կփակվեն գիշերային երթևեկության համար։ Դրանք ցերեկը բաց կլինեն 12 ժամ։

Էստոնիայի իշխանությունները նաև նշել են, որ 2018 թվականի համեմատ՝ պատժամիջոցների և վիզային սահմանափակումների ֆոնին, ռուս-էստոնական սահմանով սահմանային անցակետերի թիվը նվազել է մոտ հինգ անգամ։ 2025 թվականին գրանցվել է մի փոքր ավելի քան մեկ միլիոն սահմանային անցում։

Սահմանային ամենամեծ՝ Նարվայի անցակետը գիշերները փակ է 2024 թվականի մայիսի 1-ից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment