Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին` 17։00-ի դրությամբ
Հասարակություն 08.02.2026 | 18:25 Փետրվարի 8-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են՝ անվաշղթաների կրառմամբ։