Միքայել Միքայելյանի արդյունքը ձմեռային Օլիմպիական խաղերում

Իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտավ դահուկորդ Միքայել Միքայելյանը։

Հայաստանի ներկայացուցիչը հանդես եկավ 20 կմ սկիաթլոն (10 կմ դասական/10 կմ ազատ ոճ) մրցաձևում, գրանցեց 51:06.8 արդյունք ու գրավեց 48-րդ տեղը։ Մրցմանը մասնակցեց 75 դահուկորդ։

Այս մրցաձևի կանանց պայքարին մասնակցել էր Կատյա Գալստյանը, որը չէր հատել եզրագիծը։

Փետրվարի 13-ին Միքայել Միքայելյանն ուժերը կփորձի նաև 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում:

Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի ևս 3 ներկայացուցիչ՝ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և գեղասահորդներ Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը։

Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:

Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը կարճ ծրագրի որակավորման փուլում ելույթ կունենան փետրվարի 15-ին: Սպորտային զույգերի ազատ ծրագիրը նախատեսված է փետրվարի 16-ին:

Leave a comment