«Իշխանության առաջնահերթությունը ոչ թե քաղաքացին, այլ սեփական աթոռն է»․ Քրիստինե Վարդանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3.3 անգամ (63 մլրդ-ից հասնելով ավելի քան 210 մլրդ դրամի): Բայց ի՞նչ է ստացել հերոս հարկատուն սրա դիմաց.

Հանցավորության աճ. Զենքի գործադրմամբ հանցագործություններն աճել են 2.9 անգամ, սպանության փորձերը՝ 3.6 անգամ:
     Թմրահամաճարակ. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն աճել է շուրջ 6 անգամ:

Ինչո՞ւ է այս պատկերը, որովհետև իշխանության առաջնահերթությունը ոչ թե քաղաքացին, այլ սեփական աթոռն է»։

Leave a comment