Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 5-րդ ոսկե մեդալը

Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 5-րդ ոսկե մեդալը: 2026 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Մալխաս Ամոյանը հաղթեց վրացի Ռամազ Զոիձեին 1-1 հաշվով՝ վաստակած առաջին միավորի շնորհիվ։ Սա անցյալ տարվա եզրափակչի կրկնությունն էր, որտեղ Ամոյանը կրկին հաղթեց 3-1 հաշվով։Ամոյանը հինգ տարի անընդմեջ Եվրոպայի լավագույն ըմբիշն է 77 կգ քաշային կարգում։

Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս․ այսքանից հետո ես տեսա նույն Սամվել Կարապետյանին՝ ներողամիտ, մեծահոգի ու լավատես․ ոչինչ չի փոխվել․Գոհար Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս։ Այս տասը ամիսների ընթացքում քաղաքական ռեպրեսիաների մեքենան աշխատեց ողջ ուժով՝ բռնաճնշումներ, տնային կալանք, սուտ լուրեր, հոգեբանական ճնշում և մանիպուլյացիաներ։ Պատկերացրեք, թե որքան մանրախնդիր է փոքրիկ խմբակը, որ թույլ չի տալիս Սամվել Կարապետյանին այցելել … Read more

Ռուբեն Վարդանյանը պարզապես նամակ չի ուղարկել բանտից, այլ, իր կամքից անկախ, բարոյական հարված է հասցրել բոլոր նրանց, ովքեր պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, բայց նախընտրում են անգործությունը. Ռոբերտ Ամստերդամ

Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ռուբեն Վարդանյանը պարզապես նամակ չի ուղարկել բանտից, այլ, իր կամքից անկախ, բարոյական հարված է հասցրել բոլոր նրանց, ովքեր պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, բայց նախընտրում են անգործությունը: Անհավանական է՝ Բաքվի բանտում անօրինական պահվող Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով ու նրանց ընտանիքների իրավունքներով, քան Հայաստանի … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մեր թիմի ղեկավարը արդեն հրապարակել է համագործակցության շրջանակն ու «կարմիր գծերը». Գոհար Մելոյան

«Մենք անընդմեջ այցելում ենք թե՛ գյուղեր, թե՛ մարզեր, թե՛ Երևան քաղաքի տարբեր համայնքներ։ Մեր քաղաքական ուժի հանդեպ տրամադրվածությունը շատ դրական է, այդ տրամադրվածությունը սրընթաց բարձրանում է։ Այդ մասին վկայում են թե՛ սոցիոլոգիական հարցումները, թե՛ մեր անմիջական հանդիպումները քաղաքացիների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ Նա ընգծեց՝ իրենց համար կա մեկ … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մենք իրավունք չունենք մոռանալու մեր պատմությունը։ Պետք է շարունակենք ամրապնդել ազգային գիտակցությունն ու միասնականությունը՝ հանուն արդարության և հանուն արժանապատիվ ապագայի. Ծառուկյան

Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը։111 տարի անց Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ չվերականգնված արդարության ցավոտ խնդիր։ Այն ոչ միայն մեր պատմական հիշողության անբաժան մասն է, այլև մեր ազգային անվտանգության կարևոր հիմնասյուներից մեկը։ Սա մեր ժողովրդի բաց վերքն է, որը մեզ պարտավորեցնում է հիշել, բարձրաձայնել և հետևողականորեն պահանջել … Read more

Կայացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը․ հաստատվել է դաշինքի նախընտրական ցուցակի թեկնածուների ցանկը

Ապրիլի 21-ին տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որի օրակարգում ընդգրկված էր 2026թ. Ազգային ժողովի ընտրություններին կուսակցության նախաձեռնությաբ կազմավորված «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուների ցանկը հաստատելու մասին հարցը։ Կուսակցության համագումարը միաձայն հաստատեց դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուների ցանկը։ Դաշինքի նախընտրական ցուցակի ամբողջական ցանկը օրենքով սահմանված կարգով Կենտրոնական Ընտրական հանձնաժողով կներկայացվի վաղը՝ … Read more

Ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած կուսակցությունը միացել է մեզ․ ժամանակն է, որ մեր ազգի ուժեղ որդիներն իրենց տեղը զբաղեցնեն մեր երկրի կառուցման հարցում․ Նարեկ Կարապետյան

Ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած կուսակցությունը միացել է մեզ, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Աշխարհում 4 միլիարդատեր կա, որ կալանավորված է, որոնցից 2–ը հայ են։ Եթե նրանք չլինեին հայրենասեր, մեկը Բաքվի բանտում չէր լինի, մյուսը հայաստանում այսքան ամիս կալանքի տակ չէր լինի՝ իր եկեղեցին պաշտպանելու համար։ Ժամանակն է եկել … Read more

ԵՄ առաքելությունը կտեղակայվի նախնական երկու տարի ժամկետով․ ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել

Հայաստանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը, որը նպատակ ունի աջակցել ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին: ԱԳՆ-ից հաղորդում են, որ առաքելությունը կտեղեկայվի նախնական երկու տարի ժամկետով և իր գործունեությամբ կնպաստի վերոնշյալ ուղղություններով ինստիտուցիոնալ … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մենք գնում ենք դեպի բացարձակ հաղթանակ, իսկ այդ դեպքում կոալիցիայի անհրաժեշտություն չի լինի. «Ուժեղ Հայաստան»

Համամասնական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները վերջնականապես հաստատված են, ցուցակի մնացած մասը կհրապարակվի վաղը։ Այս մասին ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է քաղաքական ուժի անդամ Մամիկոն Ասլանյանը։ Ըստ նրա՝ պատերազմին առնչվող բոլոր ասոցիացիաները կապված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և անձամբ Նիկոլ Փաշինյանի անվան հետ։ «Այլ քաղաքական ուժերի շարքում չեմ տեսնում նրանց, ովքեր … Read more