ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ադրբեջանցիները, ովքեր, ըստ այս իշխանությունների, մեր խաղաղության երաշխավորն են, шվիրել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցին. Արեգա Հովսեփյան

Ադրբեջանցիները ավիրել են Սուրբ Աստվածամոր եկեղեցին Ստեփանակերտում: Այն ադրբեջանցիները, ովքեր ըստ այս իշխանությունների մեր խաղաղության երաշխավորն են: Սա է ձեր բերած խաղաղությունը: Թույլ, ձեզ պես: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։ «Ուժեղների ժամանակը եկել է: Փոփոխություն լինելու է:Փոփոխություն միայն Սամվել Կարապետյանի հետ»,-գրել է նա:

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Որքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում. «Ուժեղ Հայաստան»

Որքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում, այս մասին հայտարարել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։ «Հաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխությունը»,- նշել են կուսակցությունից։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Փաշինյան. Հայ Առաքելական Եկեղեցին պետք է հարկեր վճարի

Հայ Առաքելական Եկեղեցու բարեփոխումը անհրաժեշտություն է։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ՔՊ–ի նախընտրական ծրագիրը։ Նրա խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության գործողությունների պատճառով հոտի մի մասը օտարվել է եկեղեցուց, ինչը հնարավորություն է տվել արտաքին ուժերին փորձել Հայ Առաքելական Եկեղեցուն վերածել հիբրիդային պատերազմի գործիքի։ Այս առումով … Read more

«Հանրային ձայնը» չի կարող մասնակցել ընտրությանը, կնիքը ՔԿ–ում է. սատարելու ենք ընդդիմադիր թեկնածուներին. Արտակ Գալստյան

«Հանրային ձայն» կուսակցությունը պատրաստում էր մասնակցել ընտրություններին, սակայն կուսակցության բոլոր փաստաթղթերը՝ կնիքը, կանոնադրությունը գտնվում են քննչական կոմիտեում, կուսակցության գրասենյակը արդեն երեք տարի է՝ կապարակնքված է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 21–ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանը։ «մենք երեք հատ գործով բողոք ենք տարել, բայց այդպես էլ ոչ փաստաթղթերը … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Ձեզ մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանեփ աճեցրեք, օրենքն էլ ունեք, կամ լոբի»

«Ձեզ մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանեփ աճեցրեք, օրենքն էլ ունեք, կամ լոբի»,- ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով Իսակովի պողոտայում ստեղծված իրավիճակին։ «Էն՝ վատ կառավարողի պիտակը ստվերի պես ձեզ հետևելու է, Իսակովի պողոտան վառ օրինակ, որ սարքել եք, բայց ինչ վիճակի մեջ ա»,- հավելեց նա։  

Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում. մանրամասներ՝ թիվ 8 երթուղու վարորդին դшնшկшհшրելու դեպքից

Վեճ է ծագել ուղևորի և թիվ 8 երթուղու վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին, այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին։

«Փաստ». Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին

«Փաստ» թերթը գրում է. «Անցած կիրակի Նիկոլ Փաշինյանը Գյումրու Վարդանանց հրապարակում որոշել էր «արհեստների ու արվեստների» քաղաքին զարմացնել իր, այսպես կոչված, «Վարչաբենդի» ելույթով: Ու որպեսզի վաղուց իրեն մերժած Գյումրիում ինչ-որ տպավորություն թողներ, որքան ակտիվ քպական ուներ՝ ամենատարբեր մարզերից, մոբիլիզացրել էր, գումարած՝ քպական պաշտոնյաները, իրավապահ համակարգի հայուրավոր ներկայացուցիչները, ու մի ավտոշարասյուն կազմած՝ գնացել էր Գյումրի: Բայց … Read more

Խնդրում եմ դիտարկել Ձեր, նաև հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը․ իմ կինը պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը և այցելել Բաքու․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը` ՀՀ ՄԻՊ-ին

Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ ուղերձ է փոխանցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ «Հարգելի տիկին Մանասյան, Ձեզ եմ դիմում բանտից՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որոնք կարծում եմ պահանջում են Ձեր ղեկավարած հաստատության ակտիվ և հետևողական ներգրավվածությունը։ Վերջերս հանդիպել եմ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ։ Հանդիպման ընթացքում բարձրացրել եմ կենցաղային, … Read more

«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան

«Պետության և քաղաքացու հարաբերությունների մեջ մեր երկրում կա որոշակի շարունակական լարում»,- ֆեյսբուքյան եթերում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելու ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ լարման պատճառներից մեկն այն է, որ ՀՀ քաղաքացիների շրջանում չկա ընկալում, որ այն իրավակարգը, որը ՀՀ-ում հաստատված է, հաստատված է իր կողմից: «Որովհետև ՀՀ-ում միշտ և բոլոր … Read more

Դшնшկшհшրել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին

Երեկ՝ ապրիլի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան փողոցից դանակահարված քաղաքացի է Երևանի 103 շտապօգնության հերթապահ խմբի կողմից տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նա … Read more