«Հրապարակ»․ Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների հակառուսական գործողություններին զուգահեռ, Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկեր են մշակվում, որոնք արդեն հասանելի են բաց աղբյուրներում, որոնց մասին բացեիբաց խոսում են։ Ընդ որում՝ հակառուսական գործողություններ հրահրող քայլերի շարքում է դիտարկվում նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան այցը։ Այսպես․ ռուսական կողմը սահմանափակումներ է նախատեսում Հայաստանից Ռուսաստան սեզոնային գյուղատնտեսական արտադրանքի, … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Զեբրը փախել է Կենդանաբանական այգուց եւ հայտնվել Մյասնիկյան պողոտայում

Այսօր ժամը 06։00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։ Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու մի քանի քաղաքացիներ կարողացել են բռնել զեբրին, պարանը անցկացնել ոտքին ու փորձում են նրան վերադարձնել կենդանաբանական այգի։

Այսօր կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար

Երևանի քաղաքապետարանը հայտնում է. «Հարգելի’ քաղաքացիներ,Մայիսի 1-ին Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.–Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապետության հրապարակում նախատեսվում է տոնական շքերթ և համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան:Մայիսի 1-ին՝ ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ, իսկ ժ. 14:00-ից Հանարապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, … Read more

Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկվեց Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։ Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, բանաձևին կողմ է քվեարկել 476, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 48 պատգամավոր։ Բանաձևն աջակցում է 2026թ. հունիսին Հայաստանում ազատ, արդար և խաղաղ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ ընդգծելով, որ … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Փաշինյանն իր երազներն է պատմում, լուրջ մի՛ ընդունեք»․ Սամվել Կարապետյան

«Դրանք իրենց երազանքներն են, Փաշինյանն իր երազներն է պատմում, լուրջ մի՛ ընդունեք»,- այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից հնչող հայտարարություններին, ըստ որոնց՝ Սամվել Կարապետյանը Ռուսաստանում, Ֆրանսիայում խնդիրներ ունի, սնանկացման է գնալու։ «Այդ մարդը ամեն օր մի երազ տեսնում է, որովհետեւ շուտ է … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. այն կկասեցվի մեր ժողովրդի կողմից մեկ ամսից․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ այս իշխանությունը առաջ է մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը: «Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն էր հայտնել գնալ այն գյուղը, որտեղ ծնվել է։ Սա պրոպագանդիստական քայլ է Ադրբեջանի կողմից, որպեսզի ցույց տան, որ ուզում են վերադառնալ։ Սա 300,000 ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման ծրագիրն է»։ Մանրամասները՝ … Read more