«Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայկական բեռնատարների վարորդներն ու տնտեսվարողներն ահազանգում են, որ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ ֆիտոսանիտարիան արգելել է արտահանումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով ոչ թույլատրելի նյութի առկայությունը։Նշեմ, որ մինչ այժմ նույն տնտեսվարողները որևէ նման խնդրի չեն բախվել, արտահանվող պտուղ-բանջարեղենը համապատասխանել է բոլոր նորմերին։Վերջիններս ահազանգում են, որ … Read more

Ռուբեն ջան, դու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկանքների. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանին ծննդյան կապակցությամբ․ «Ռուբեն ջան, Արդեն երրորդ տարին է, ինչ քո ընտանիքը, քո հարազատներն ու մտերիմները չեն կարողանում անձամբ շնորհավորել քեզ քո ծննդյան կապակցությամբ, սեղմել քո ձեռքը։ Այնուամենայնիվ, ֆիզիկական հեռավորությունն ու Բաքվի բանտի պատերը չեն կարող բաժանել քեզ քո հարազատներից և քո ժողովրդից. քո ներկայությունն ու … Read more

Փաշինյանի իշխանությունը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, ուստի զանգվածային ձերբակալություններ է սկսել ու քրեական գործիքակազմն աշխատեցնում հրահանգավորված և ընտրողաբար. Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է․ Ի պատասխան ԶԼՄ-ների բազնաթիվ հարցումների, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, ուստի զանգվածային ձերբակալություններ է սկսել ու քրեական գործիքակազմն աշխատեցնում հրահանգավորված և ընտրողաբար։Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը այսկերպ անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին, որի օրակարգում առաջնային է կանխել Հայաստանում 300 … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ընթացող ասուլիսի ժամանակ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ «մինչև 2031-ը Գագիկ Ծառուկյանի սարի գլխի տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա» հայտարարությանը, ասել է. «Պարոն Ծառուկյանն այս բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ… Մեզ համար սպասելի էր սպառնալիքների, շանտաժի՝ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը: Ինչպես նախօրեին նշել է Գագիկ Ծառուկյանը, չենք … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Ինչո՞վ եք սպառնում»․ Թալինի համայնքապետի լկտի պահվածքը՝ Արցախցի ընտանիքի նկատմամբ

Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ, Արցախից բռնի տեղահանված, 9 զավակների մայր Արևիկ Գրիգորյանն Aysor.am-ի հետ զրույցում պատմել է միջադեպի մասին։ «Նկատեցի, որ Թալինի համայնքապետը, Փաշինյանի քարոզչական թիմից մարդիկ բուկլետները ձեռքին մտնում են իմ տան տարածք, խնդրեցի, որ չմտնեն, քանի որ այն իմ անձնական տարածքն է, անտեսելով իմ խնդրանք-պահանջը, շարունակեց մոտենալ՝ բարձրանալով տան աստիճաններով։ Թալինի … Read more

«Ռուբիոյի այցը կարելի է դիտարկել որպես աջակցություն Նիկոլ Փաշինյանին»․ Ֆարհադ Մամեդով

Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան մի քանի նպատակ ունի և արտացոլում է ԱՄՆ-ի համալիր հետաքրքրությունը Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի նկատմամբ։ Այս մասին Minval Politika-ի հետ զրույցում ասել է Հարավային Կովկասի հետազոտական ​​կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը։ «ԱՄՆ պետքարտուղարի այցը, իմ կարծիքով, մի քանի նպատակ ունի։ Առաջին, ցույց տալ, որ ԱՄՆ-ն և ԱՄՆ ղեկավարությունը չեն կորցրել հետաքրքրությունն … Read more

Պեսկով. Գազի արտոնյալ գինը շուկայական կդառնա, եթե Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն

Ռուսաստանը էներգառեսուրսների հուսալի մատակարար է, հատկապես իր գործընկերների համար։ Սակայն Երևանի համար գրավիչ արտոնյալ գազի գինը կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմունքներով, եթե Հայաստանը որոշի լքել Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ)։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարությունները այն մասին, որ կա ռուսական գազի, ռուսական … Read more