ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ընթացող ասուլիսի ժամանակ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ «մինչև 2031-ը Գագիկ Ծառուկյանի սարի գլխի տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա» հայտարարությանը, ասել է. «Պարոն Ծառուկյանն այս բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ… Մեզ համար սպասելի էր սպառնալիքների, շանտաժի՝ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը: Ինչպես նախօրեին նշել է Գագիկ Ծառուկյանը, չենք իջնելու այդ մակարդակին ու չենք արձագանքելու նույն լեքսիկոնով: Ինչ վերաբերում է վերը նշված սպառնալիքներին, պարոն Ծառուկյանը հակընդդեմ առաջարկով է հանդես եկել»:
https://www.youtube.com/watch?v=V6cXvbWGKKAhttps://armlife.am/wp-admin/media-upload.php?post_id=395850&type=image&TB_iframe=1