Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ, Արցախից բռնի տեղահանված, 9 զավակների մայր Արևիկ Գրիգորյանն Aysor.am-ի հետ զրույցում պատմել է միջադեպի մասին։
«Նկատեցի, որ Թալինի համայնքապետը, Փաշինյանի քարոզչական թիմից մարդիկ բուկլետները ձեռքին մտնում են իմ տան տարածք, խնդրեցի, որ չմտնեն, քանի որ այն իմ անձնական տարածքն է, անտեսելով իմ խնդրանք-պահանջը, շարունակեց մոտենալ՝ բարձրանալով տան աստիճաններով։ Թալինի համայնքապետը սպառնաց, ասելով, որ երկար չենք ապրելու Հայաստանի Հանրապետությունում»։
https://www.youtube.com/watch?v=Vxz9zzRAquY