Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին պաշտոնական բանաձև է պատրաստում

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտնել է, որ կառավարության առաջիկա նիստում կներկայացնի բանաձև, որով կոչ է արվում, որ Իսրայելն առաջին անգամ պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես հաղորդել է Ynet պորտալը, դրան նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը Թուրքիայի նախագահ Էրդողանին իր ընկերն էր անվանել այն բանի համար, որ նա «հեռու է մնացել … Read more

«Շնորհավորում եմ Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառումը. «Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից ԱԺ 9-րդ գումարման նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն Հայաստանի Հանրապետության»… Source

«ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հարցը կորոշվի նախագահների մակարդակով»․ Վիկտոր Վասիլև

Երկրի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում անդամակցությունը կասեցնելու կամ կազմակերպությունից հեռացնելու հարցը որոշում է Հավաքական անվտանգության խորհուրդը՝ պետությունների ղեկավարների մակարդակով։ Այդ մասին РИА Новости-ին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Նա նաև նշել է, որ «հայկական կողմն արդեն երկու տարի է, ինչ չի վճարում 10 տոկոս մասնաբաժինը, որը պետք է վճարեր»։ Նշենք, որ ավելի … Read more

Ուղիղ միացում․ ՍԴ-ն քննում է քաղաքական 7 ուժերի դիմումները

Սահմանադրական դատարանը քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու վերաբերյալ դիմումները։ Հիշեցնենք, որ ՍԴ դիմումները հանձնել էին «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունները։

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Տավուշում իրականացված սահմանազատումը կատարվել է առանց իրավական հիմքի․ Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը գրում է․ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՔ՝ ԹԻՐԱԽԱՎՈՐՎԵԼՈՎ1. 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, Տավուշի մարզում այսպես կոչված «սահմանազատման» գործընթացի ժամանակ, ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ԱՄՐԱԳՐՎԱԾ ՉԷՐ որևէ պետական մարմնի, հանձնաժողովի կամ դրա որևէ անդամի սահմանազատում իրականացնելու իրավասությունը:«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի … Read more

Հայաստան է ներթափանցում հերթական տեղումնաբեր ցիկլոնը

Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից, որը Հայաստան կմտնի հունիսի 26-ի երեկոյան ժամերից սկսած և հունիսի 27-ին ողջ օրվա ընթացքում կպտտվի ՀՀ տարածքում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ շրջանների զգալի մասում կդիտվեն ամպրոպային անձրևներ, առանձին հատվածներում … Read more

«Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՔՊ վարչությունը 3 թեկնածուից` Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Հայկ Կոնջորյան, ընտրեց ԱԺ նախագահացուին: Բայց ոչ պակաս թեժ մրցակցություն կա նաեւ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնի համար։ ՔՊ-ում դեռեւս վերջնական որոշում չկա, սակայն կուլիսներում տարբեր թեկնածություններ են քննարկվում։ Ասում են՝ հավակնություններ ունեն շատերը. Ալխաս Ղազարյանից մինչեւ Վահագն Ալեքսանյան։ Սակայն բոլորը գիտեն, որ, … Read more

«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների, լիբերալ թեւի մի խումբ քաղաքական գործիչներ հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Որոշ աղբյուրների պնդմամբ՝ հանդիպումն անցել է գերլարված: Փաշինյանի հյուրերը փորձել են վերջինիս հասկացնել, որ այսպես շարունակել չի կարելի, քանի որ լրիվ վերածվել է բռնապետի: Եվ եթե այսօր եվրոպացիները ձայն չեն հանում ու աչք են … Read more

«Հրապարակ»․ Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք նախընտրական փուլում տեսանք, թե ինչպես ապաքաղաքական բանակն ու պաշտպանության համակարգը քաղաքականացվեցին` ՔՊ-ացվեցին, եւ ինչպես էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դարձել ակտիվ քարոզիչ, բայց իր հայրենի Ստեփանավանում ՔՊ-ն ամենաքիչ ձայները ստացավ: Նախընտրական փուլում որպես քաղաքական գործիք օգտագործեցին վարժական հավաքների մահակը` 25-օրյա հավաքներին մասնակցությունը դարձնելով պատժամիջոց դրսից ժամանած ՀՀ քաղաքացիների կամ ընդդիմադիրների … Read more

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը երեկ երկրորդ անգամ ծանր քաղաքական ապտակ տվեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ այս անգամ նրան մերժելով ԱԺ նախագահի ՔՊ թեկնածու դառնալու հարցում։ Առաջին ազդակը Սիմոնյանը ստացել էր դեռևս կուսակցության նախընտրական ցուցակի կազմման ժամանակ, երբ երկրի Սահմանադրությամբ երկրորդ պաշտոն զբաղեցնող անձը նույնիսկ կուսակցության առաջին տասնյակում տեղ չէր գտել։ … Read more