Ինչ եղանակ է կանխատեսվում հուլիսին. ինչ է ասում Սուրենյանը

«ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, խոսելով հուլիսին սպասվող եղանակի մասին, ասել է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավելի, այսինքն՝ ունենալու ենք ոչ շատ շոգ և բավարար տեղումներով հուլիս: … Source

ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Փառք Աստծո, որ արդարությունը հաղթեց»․ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․դատարանը մերժեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, մերժել է Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը`Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ղեկավար պաշտոններին նշանակվելուց զրկելն ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատժի կրելու ուղարկելու վերաբերյալ։ Այսինքն Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ չի փոխարինվի։ «ՏԻՄ մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելն ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման … Read more

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով. Ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը

«ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ մինչև հունիսի 27-ը ներառյալ, Հայաստանը գտնվելու է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես ակտիվ կլինի այսօր և 27-ին: 28-ից սկսած՝ այն կկորցնի իր ուժն ու տեղումները ժամանակավորապես կդադարեն: Մանրամասները՝ տեսանյութում: … Source

«Սկզբում մեր բնակարանը խուզարկեցին, հետո Ավետիքին ձերբակալեցին»․ ինչ է պատմում Չալաբյանի կինը

Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացրել ամուսնու ձերբակալությունից։ «Առավոտյան 07։15-ի կողմերը մեր տուն են եկել ոստիկանությունից և քննչականից՝ 7-8 մարդ, բոլորս քնած էինք, երեխաներն էլ։ Սկզբից մեր բնակարանը խուզարկել են, ոչինչ չեն գտել, Ավետիքի հեռախոսն են առգրավել, հետո ձերբակալել են նրան, պատրաստված եկել էին, որպեսզի ձերբակալեն։ Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է»։ Մանրամասները՝ տեսանյութում … Read more

«Հրապարակ»․ Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանդատները վերց­նել-չվերցնելու օրակարգային հարցին չի զիջում նաեւ մեկ այլ հարց՝ ընդդիմությունն արդյոք համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները՝ ԱԺ փոխխոսնակի, որն այս դեպքում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն է բաժին հասնելու, եւ մշտական հանձնաժողովների նախագահ-փոխնախագահների։ Չնայած Սամվել Կարապետյանի թիմից վստահեցրին, որ դեռեւս հարցը չեն քննարկել, սակայն տեղեկություններ կան, որ այս հարցում … Read more

Հուլիսի 1-ից չվճարված հարկերի դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-104-Ն օրենքը, որով փոփոխվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման ընթացակարգը։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից: Նոր կարգավորմամբ հարկային պարտավորության առաջացման օրը հարկ վճարողին կուղարկվի հիշեցում՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Եթե հիշեցումն … Read more

«Հրապարակ»․ Վեհափառը կմnրթվի, չի հանձնվի

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախընտրական փուլում Եկեղեցու դեմ արշավի ժամանակավոր դադարը պայմանավորված էր հարցումներով, որ այդ արշավը վնասում է ՔՊ-ին։ Բայց որ Փաշինյանը չի հրաժարվել կաթողիկոսին հանելու մտասեւեռումից, ակնհայտ էր բոլորին։ Վեհափառին մոտ շրջապատից մեզ պատմեցին, որ Փաշինյանի պյուռոսյան հաղթանակի մասին իմանալուց հետո Գարեգին Բ-ն մերձավորներին ասել է, որ գիտի՝ շուտով իր հետեւից գալու են, … Read more

«Հրապարակ»․ Քաղաքական ուժերը տարակուսած են և սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրությունները կեղծելու մեջ Նիկոլ Փաշինյանին մեղադրող Սամվել Կարապետյանն օրերս հայտարարեց ընդդիմադիր ուժերի համախմբման եւ փողոցային պայքարը «ճիշտ պահին գեներացնելու» մասին․ «Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել»։ Կարապետյանը կոչ արեց ընդդիմադիրներին՝ համախմբվել … Read more

«Ժողովուրդ». 500 աշխատատեղի ու 6 միլիարդ հարկի կորուստի վրա հրճվող նախարարը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շաբաթներին ակնհայտ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ճնշումների շրջանակում սկսել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տնտեսական ակտիվների դեմ ուղղված քաղաքականություն՝ փորձելով նրան հեռու պահել քաղաքական պայքարից։ Այդ գործընթացի հերթական դրսևորումը դարձավ «Շանգրի Լա» խաղատան լիցենզիայի ուժը կորցրած ճանաչումը։ Սակայն այս պատմության մեջ ուշագրավ էր ոչ միայն որոշումը, այլ այն, … Read more

«Ժողովուրդ». ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև ՀՀ Սահմանադրական դատարանը դեռ չի սկսել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արդեն ակտիվ պայքար է ընթանում նոր Ազգային ժողովի ղեկավար կազմի ձևավորման շուրջ։Տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին հայտնել է, որ գործադիր իշխանության կազմին և նախարարական նշանակումների հարցերին կանդրադառնան հուլիսին, կուսակցության ներսում … Read more