ՏԵՍԱՆՅՈւԹ․ Չեմ հարգի այն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսին նայելով` պիտի ընտրի իր ապագան. ՍԴ դատավոր

Չեմ հարգի այն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսին նայելով պիտի ընտրի իր ապագան: Այս մասին ՍԴ-ում քննարկման ժամանակ ասել է ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը: «Ես անձամբ չեմ հարգի այն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսին նայելով պետք է ընտրի իր ապագան: Արդյունքում այն քաղաքական ուժը, որը կփորձի, օրինակ, Ջենիֆեր Լոպեսի միջոցով գրավել ինձ, իմ աչքին ավելի հեղինակազրկվելու է: … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ոչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ պետությունը պետք է պաշտպանի քաղաքացուն, ոչ թե քարտեզագրի նրա կյանքը․ Արթուր Միքայելյան

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ոչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ պետությունը պետք է պաշտպանի քաղաքացուն, ոչ թե քարտեզագրի նրա կյանքը․ Արթուր Միքայելյան

«Թրամփի ուղի» նախագծի հեռանկարները միանշանակ չեն, իսկ Ռուսաստանի մասնակցությունը կօգներ դրան․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը նախատեսող, այսպես կոչված, «Թրամփի ուղու» իրագործումը բախվում է մի շարք քաղաքական ու աշխարհաքաղաքական գործոնների, իսկ Ռուսաստանի մասնակցությունը, նրա կարծիքով, նախագիծն ավելի կենսունակ կդարձներ։ Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ու տնտեսական կապերի վերականգնման հարցերը դեռևս 2022–2023 թվականներին քննարկվել են Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան փոխվարչապետների մակարդակով … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Դիմումները կարդալիս տպավորություն է՝ ՀՀ ընտրողները զոմբիներ են, մեկն ասաց՝ շուն-շանգյալ, կվախենան». Արթուր Վաղարշյան

«Կուզեի՝ մեր դիմողները պատասխանեն մեկ հարցի. բնութագրեք՝ ո՞վ է ՀՀ քաղաքացին՝ որպես ընտրող ու ինչպես է նա իր ընտրությունը կատարում»,- ՍԴ նիստում ասաց դատավոր Արթուր Վաղարշյանը՝ հավելելով. «Հարցադրման երկրորդ կոնտեքստն էլ ասեմ. երբ կարդում եմ դիմումները, տպավորություն է՝ ՀՀ ընտրողը, զանգվածը ինչ-որ զոմբիներ են ու ինչ-որ մեկն ասաց՝ շուն-շանգյալ, սրանք վախեցան, գնացին իրենց ընտրեցին, կամ … Read more

ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին

ԵԱՏՄ անդամների համար անընդունելի է այն իրավիճակը, երբ Հայաստանն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու բոլոր բարիքներից և առավելություններից: Այդ կապակցությամբ Մոսկվայում ոչ այնքան հասկանում են, թե ինչու հայկական ղեկավարությունը չի շտապում հանրաքվե անցկացնել այդ միավորումներին անդամակցության վերաբերյալ: Այս մասին RTVI-ին տված հատուկ հարցազրույցում ասել է Ռուսաստանի … Read more

ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին

Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոնների համար պայքարն այսօր երեկոյան կհանգուցալուծվի: «Ազատության» տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն այսօրվա նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ որոշում կկայացնի: Խորհրդարանի երկու փոխխոսնակների պաշտոններին հավակնում են ԱԺ նախագահի թեկնածուի ընտրություններում չհաջողած Հայկ Կոնջորյանը, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, Եվրոպական ինտեգրման ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արման Եղոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, ինչպես նաև պատգամավոր … Read more

Մեղայասսու, հասկացանք, որ երախտապարտ եք մինչև մահ-գերեզման, բայց դա մեր աչքն այդքան կոպտորեն մի մտցրեք. Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի տիկին Սեդա Սաֆարյան, Ձեր փաստաբանական գործունեության շրջանում նույնպես ակնհայտ էր, որ Դուք զգացմունքային տիկին եք, և դա եթե փաստաբանի դեպքում կարող էր բարի ժպիտ հարուցել, Սահմանադրական դատարանի դատավորի դեպքում փիս–փիս բաներ է հարուցում։Մեղայասսու, հասկացանք, որ երախտապարտ եք մինչև մահ-գերեզման ազգակործան պատուհասին, բայց դա մեր աչքն այդքան … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Խնդրում եմ երեք ուժերի նույնացման գործընթացը դադարեցնել». Արամ Օրբելյանը՝ Սեդա Սաֆարյանին

«Պնդում եք, որ ընտրական գործընթացների ժամանակ հրապարակված գաղտնալսումները բացասաբար են ազդել ընտրությունների արդյունքների վրա: Երեք ուժերին խնդրում եմ պարզաբանել, թե ընտրություններից շատ առաջ ՌԴ նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների խոսքը, որոնք պաշտպանության տակ էին առնում երեք ուժերին, որևէ ազդեցություն կարո՞ղ էր ունենալ ընտրողների ազատ կամքի ձևավորման վրա»,- ՍԴ նիստի ժամանակ ասաց դատավոր Սեդա Սաֆարյանը: ԲՀԿ ներկայացուցիչ … Read more