«Պատկերացրեք՝ նման դեպք արձանագրվեր «նախկինների» օրոք»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատկերացրեք, նման դեպք արձանագրվեր «նախկինների» օրոք… Թող վայելեն բոլոր նրանք, որ պարբերաբար խոսում են «նախկինի» մասին…»։ Հիշեցնենք՝ նախօրեին «Ազատություն»-ը հայտնել էր․ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2024-ի նոյեմբերին դարձավ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն։ «Հայփոստ»-ն ամբողջությամբ … Read more

Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին

Փարաքարի սպանված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի դուստրը՝ Մարինեն, շնորհավորել է իր մայրիկի ծննդյան տարեդարձը․ «Այսօր իմ կյանքի ամենակարևոր մարդու՝ իմ մամայի ծննդյան օրն է։ Ուզում եմ պարզապես ասել, որ այն ամենաբարդ ու ամենածանր փորձությունների միջով, որ դու անցար և դեռ շարունակում ես անցնել, երբեք չկորցրեցիր քո բարությունը, սերն ու ուժը։ Դու միշտ մնացիր մեր ամենամեծ հենարանը … Read more

Գագիկ Սուրենյանը՝ օգոստոսին սպասվող եղանակի մասին

Ըստ Հայհիդրոմետի տվյալների՝ այս տարվա օգոստոսին թե՛ օդի ջերմաստիճանը և թե՛ տեղումների քանակը լինելու են կլիմայական նորմայի սահմաններում: «Սա նշանակում է, որ ամսվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում արտառոց շոգեր կամ անսպասելի ցրտեր չեն կանխատեսվում: Մասնագետների փոխանցմամբ՝ մեզ սպասվում է մեր տարածաշրջանի կլիմայական պայմաններին բնորոշ, հավասարակշռված օգոստոս»,-հայտնում է օդերևութաբան Գագիկ Սուրենյանը։

Քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ամբողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքերին. Փիրոյան

«Մուլտի Ուելնես Կենտրոնի» տնօրեն Արման Փիրոյանն անդրադարձել է կենտրոնի շուրջ կատարվող զարգացումներինԼ «Կենտրոնին պատկանող անշարժ գույքն անօրինական եղանակով իր սեփականությունը հռչակելուց հետո Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ «Մուլտի Ուելնես Կենտրոն» մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է և գործելու է «Երևան Ուելնես Սենթր» նոր անունով։ Համալիրի ողջ շարժական գույքը՝ մարզական գույք և սարքավորումներ, կահույք, oդափոխման և հովացման … Read more

«Ժողովուրդ». Ո՞վ է լինելու ԲՏԱ նախարար. թեկնածուն հայտնի է

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Թադևոսյանը կարող է նշանակվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ փոխարինելով գործող նախարար Մխիթար Հայրապետյանին։Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում վերջին օրերին ակտիվ քննարկվում է հենց Դավիթ Թադևոսյանի թեկնածությունը։ Ո՞վ է Դավիթ Թադևոսյանը Թադևոսյանի կենսագրության վերաբերյալ բաց աղբյուրներում տեղեկությունները սահմանափակ են։ Հայտնի է, որ նա ղեկավարում է … Read more

ՌԴ ԶՈՒ–ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 1-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Կիևում և Կիևի մարզում գտնվող օբյեկտներին։ Գերատեսչության տվյալներով՝ հարվածները հասցվել են ցամաքային և ծովային տեղակայման բարձր ճշգրտության զենքով, ինչպես նաև հեռահար հարվածային անօդաչու սարքերով։ ՌԴ պաշտպանության նախարարությունում պնդում են, որ խոցվել են ուկրաինական ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները և լոգիստիկ կենտրոնները, որոնք, … Read more

Մոսկվայում Սուրբ Վասիլի Երանելու տաճարում հրդեհ է բռնկվել

Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Սուրբ Վասիլի Երանելու տաճարում հրդեհ է տեղի ունեցել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ ծառայությունների աղբյուրներին։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է առաջին հարկում՝ տնօրենի աշխատասենյակում, որտեղ այրվել են անձնական իրեր և կահույք։ Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 10 քառակուսի մետր։Հրդեհը մարելու համար դեպքի վայր է ժամանել մոտ տասը հրշեջ հաշվարկ։ Կրակը … Read more

Որտե՞ղ է Փաշինյան Նիկոլն իր ավտոմեքենան բենզինով կամ հեղուկ գազով լիցքավորում

Ֆեյսբության իր էջում իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը հարցնում է՝ արդյո՞ք ձկան «գուրման» Փաշինյան Նիկոլն իր «մաշկի» վրա չի զգում, թե ինչ է կատարվում ավտովառելիքի շուկայում և որտե՞ղ է Փաշինյան Նիկոլն իր ավտոմեքենան բենզինով կամ հեղուկ գազով լիցքավորում․Այսօր, երկարատև փորձերից հետո, վերջապես պարզեցի, որ Հայաստանում առայժմ ՄԻԱԿ տեղը, որտեղ ավտոմեքենան կարելի է նորմալ բենզինով և հեղուկ գազով … Read more

Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի մեքենան՝ հափշտակելով խոշոր չափի գումար

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հարավ-արևմտյան թաղամասում՝ Անդրանիկի փողոցի հասցեներից մեկում, կողոպտել են «Իդրամ» ՍՊԸ–ի ինկասատորին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանները, որտեղ ինկասատոր–վարորդ, Երևանի բնակիչ, 51-ամյա Լաերտ Գ–ն հայտնել է, որ ինկասացիա կատարելու ժամանակ սաղավարտով՝ իրեն անծանոթ անձը բացել է ինկասացիոն «Skoda» մակնիշի ավտոմեքենայի հետևի դուռը և … Read more