ՌԴ ԶՈՒ–ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 1-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Կիևում և Կիևի մարզում գտնվող օբյեկտներին։

Գերատեսչության տվյալներով՝ հարվածները հասցվել են ցամաքային և ծովային տեղակայման բարձր ճշգրտության զենքով, ինչպես նաև հեռահար հարվածային անօդաչու սարքերով։

ՌԴ պաշտպանության նախարարությունում պնդում են, որ խոցվել են ուկրաինական ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները և լոգիստիկ կենտրոնները, որոնք, ինչպես նշվում է, օգտագործվում են հրթիռային սպառազինության, անօդաչու սարքերի, ռադիոլոկացիոն կայանների և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների արտադրության, պահպանման և մատակարարման համար։

Ավելի վաղ Ուկրաինայում հայտնել էին, որ Կիևի վրա ռուսական գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Leave a comment