Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Սուրբ Վասիլի Երանելու տաճարում հրդեհ է տեղի ունեցել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ ծառայությունների աղբյուրներին։
Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է առաջին հարկում՝ տնօրենի աշխատասենյակում, որտեղ այրվել են անձնական իրեր և կահույք։ Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 10 քառակուսի մետր։
Հրդեհը մարելու համար դեպքի վայր է ժամանել մոտ տասը հրշեջ հաշվարկ։ Կրակը արագ տեղայնացվել է, ապա ամբողջությամբ մարվել։
Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հրդեհի պատճառները պարզվում են։